Կարինե Բաղրամյան

հայ կենսաֆիզիկոս

Կարինե Ալբերտի Բաղրամյան (մարտի 28, 1962(1962-03-28), Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կենսաֆիզիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (2004):

Կարինե Բաղրամյան
Ծնվել էմարտի 28, 1962(1962-03-28) (60 տարեկան)
ԾննդավայրԱխալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (2004)
Մասնագիտությունկենսաֆիզիկոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ

ԿենսագրությունԽմբագրել

Կարինե Բաղրամյանը ծնվել է 1962 թվականի մարտի 28-ին, Վրաստանի Ախալքալաքի շրջանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1985 թվականից աշխատել է նախ Երևանի պետական համալսարանում, ապա՝ ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտում, այնուհետև՝ ԵՊՀ կենսաբանական կենսաֆիզիկայի ամբիոնում, 2004 թվականից եղել է առաջատար գիտաշխատող[1]։

Աշխատանքները վերաբերում են ակտիվ փոխադրող համակարգերի մոլեկուլային մեխանիզմներին անօդակյաց ֆերմենտացնող միկրոօրգանիզմների կենսաֆիզիկային, թաղանթային սպիտակուցների առանձնահատկություններին։ Հեղինակ է «Կենսաբանական թաղանթների կենսաֆիզիկա և կենսաէներգետիկա» (2003) բուհական ձեռնարկի[1]։

ԱնդամակցությունԽմբագրել

  • Եվրոպական կենսաէլեկտրամագնիսական ընկերության անդամ (1991)։
  • Կենսաֆիզիկայի ամերիկյան ընկերակցության անդամ (2005)։
  • Եվրոպական կեևսաքիմիական ընկերակցությունների դաշնության հայկական մասնաճյուղի անդամ (2005)։
  • "Diagnostic Pathology" միջազգային հանդեսի խմբագրական խորհրդի անդամ (1991)։

ՊարգևներԽմբագրել

  • Պողոսյան մրցանակ (Բջջային թաղանթների տեղափոխիչ և ֆերմենտային ակտիվությունն ու նրանց փոխազդեցությունը ծծումբ պարունակող օրգանական միացությունների հետ հոդվածների շարքի համար) և ոսկե մեդալ (2003)[2]։

ԵրկերԽմբագրել

  • «Կենսաբանական թաղանթների կենսաֆիզիկա և կենսաէներգետիկա» (2003) բուհական ձեռնարկ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 207։
  2. «Կարինե Բաղրամյան»։ boghossianprize.am։ Վերցված է 2019-06-11