Կարիբա Հեյն

ավստրալացի դերասանուհի, պարուհի, ֆոտոմոդել, լուսանկարիչ

Կարիբա Սեսիլիա Էլիզա Հեյն (անգլ.՝ Cariba Cecilie Elize Heine, հոկտեմբերի 1, 1988(1988-10-01)[1], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ), ավստրալիացի դերասանուհի, պարուհի, ֆոտոմոդել, լուսանկարիչ։ Ավելի հայտնի է Ռիկի Չեդվիկի դերով «H2O: Պարզապես ավելացրու ջուր» և Բրիջետի դերով «Մեծ ալիք» հեռուստասերիալներում։ Կարիբան ներկա է եղել Nickelodeon Choice Awards 2007 և DOLLY Teen Choice Awards 2008 մրցանակաբաշխությունների ժամանակ Ավստրալիայում[2]։

Կարիբա Հեյն
Կարիբա Հեյն
Ի ծնե անուն՝Կարիբա Հեյն
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 1, 1988(1988-10-01)[1] (35 տարեկան)
Ծննդավայր՝Հարավաֆրիկյան Հանրապետություն Յոհանեսբուրգ, ՀԱՀ
Քաղաքացիություն՝ ՀԱՀ
 Ավստրալիա
Մասնագիտություն՝Դերասանուհի
պարուհի
ֆոտոմոդել
Կարիերա՝1995 թվական ներկա ժամանակահատված
IMDb։ID 2100998

Կենսագրություն խմբագրել

Կարիբան ծնվել է Յոհանեսբուրգ քաղաքում։ 1991 թվականին նրա ընտանիքը մեկնում է Ավստրալիայի Կանբերրա քաղաք։ Կարիբան սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ պարերով, նաև ելույթ է ունեցել թատրոնում և նույնիսկ վոկալայինում։ Նա մասնակցություն է ունեցել շատ թատրոնային ներկայացումներում, ամենաշատը նա ելույթ է ունեցել Ավստրալիայի հեքիաթներում և ժանապարհորդել է Ամերիկայով։ Դարձել է ամենաերիտասարդ պարուհին Սիդնեյում։ Պրոֆեսիոնալ պարերով սկսել է զբաղվել 8 տարեկանից իր մոր ստուդիայում, որը նույնպես պարուհի էր։

Շուտով նա հայտնվել է Ավստրալիայի պարային «Strictly Dancing» նախագծում։ Նախագծում մասնակցելը Կարիբայի համար բացել է ճանապարհ դեպի հեռուստատեսություն։ Հետո նա հայտնվեց «H2O: Պարզապես ավելացրու ջուր» հեռուստասերիալում։ Ռիկի Չեդվիկի դերի համար նա վարձել է անձնական լողի մարզիչ։

2006 թվականին նա ստացել է փոքրիկ էպիզոդիկ դեր «Stupid Stupid Man» սերիալում, իսկ 2008 թվականին Կարիբան կատարել է Բրիջետ Սանչեսի դերը «Մեծ ալիք» հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանում։ 2008 թվականին Կարիբան «H2 հեռուստասերիալի իր զույգի Ինդիանա Էվանսի հետ նկարահանվել են «At the tattooist» ֆիլմում։ Իսկ 2009 թվականին նկարահանվել է A Model Daughter: The Killing of Caroline Byrne ֆիլմում, որում պատմվում է ավստրալիացի մոդել Քերոլայն Բերնի տխուր կյանքի մասին, որի դերը կատարել է Կարիբան։

2010 թվականին կատարել է Իզաբելլայի դերը հայտնի ավստրալիական «Պարային ակադեմիա» հեռուստասերիալում։ Հետո Հեյնը նկարահանվել է "Խաղաղ օվկիանոս" (2010) հեռուստասերիալում, որտեղ կատարել է փոքրիկ էպիզոդիկ դեր։ Նաև Հեյնը իր ծանոթների հետ նկարահանվել է համացանցային «The Future Machine» հեռուստասերիալում։

2011 թվականին կատարել է էպիզոդիկ դեր «Blood Brothers» ֆիլմում, որը նկարահանվել է Ավստրալիայում։ 2011 թվականի նոյեմբերի 24-ին լույս տեսավ «Bait 3D» («Ցունամի 3D») ֆիլմը։

Կարիբա Հեյնը ոչ միայն նկարահանվում է ֆիլմերում և հեռուստասերիալներում, այլ նաև գովազդում է հագուստ, գրքեր, նկարահանվում է գովազդում, տեսահոլովակներում։ 2011 թվականին Հեյնը մասնակցել է գերմանական KI.KA.Live նախագծում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003 ֆ Բալիստիկյան սեսիաներ Ballistic Sessions Ամանդա
2005 ֆ Խիստ պարելով Strictly Dancing Խաղում է ինքն իրեն
2006-2010 ս H2O: Պարզապես ավելացրու ջուր H2O: Just Add Water Ռիկի Չեդվիկ
2007 ֆ Հիմար հիմար տղամարդ Stupid, Stupid Man Մինդի
2008 ֆ Մեծ ալիք Blue Water High Բրիջետ Սանչես
2009 ս Խաղաղ օվկիանոս The Pacific Ֆիլիս
2009 ֆ Մոդայի զավակները։ Քերոլայն Բերնի սպանությունը A Model Daughter: The Killing of Caroline Byrne Քերոլայն Բերն
2009 ֆ Դաջվածքում At The Tattooist Ալեքս
2010-2013 ս Պարային ակադեմիա Dance Academy Իզաբել
2010-2013 ս Ապագա մեքենաներ The Future Machine Քեյթի Հիլլ
2011 ֆ Արյամբ եղբայրներ Blood Brothers Էլլի Քարթեր
2012 ֆ Ցունամի 3D Bait 3D Հիզեր
2012 ֆ Howzat! Քերի Փարքերի կռիվը Howzat! Kerry Packer's War Delvene Դիլեյն
2014 ս Ընկերական խորհուրդ Friendly Advice Ֆեյտ
2015 ս Թաքցնել Hiding Հարրիեթ
2016-2017 ս Մակո կղզու գաղտնիքները Mako: Island of Secrets (նաև Mako Mermaids) Ռիկի Չեդվիկ

Անվանակարգեր և մրցանակներ խմբագրել

Год Մրցանակ Անմանակարգ Նոմինացված աշխատանք Արդյունք
2007 Logie Awards Most Outstanding Children’s Program H2O: Պարզապես ավելացրու ջուր Առաջադրված
2008 Logie Awards Most Outstanding Children’s Program H2O: Պարզապես ավելացրու ջուր Առաջադրված
2008 AFI Award Best Visual Effects H2O: Պարզապես ավելացրու ջուր Առաջադրված
2008 AFI Award Best Children’s Television Drama H2O: Պարզապես ավելացրու ջուր Առաջադրված
2010 AFI Award Most Outstanding Drama Series A Model Daughter: The Killing of Caroline Byrne Առաջադրված
2010 AWGIE Awards Children’s Television: C Classification Dance Academy Առաջադրված
2010 AWGIE Awards Children’s Television: C Classificatiom Dance Academy Առաջադրված
2010 Australian Directors Guild Awards Best Direction in a Television Children’s Program Հաղթանակ
2011 TV Week Logie Awards The most popular television drama Danсе Academy Առաջադրված
2011 TV Week Logie Awards MOST OUTSTANDING CHILDREN’S PROGRAM Dance Academy Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Jonathan M Shiff — H2 (անգլերեն). 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարիբա Հեյն» հոդվածին։