Կարեն Ալեքսանդրի Շահրամանյան (1973 թ. 16 հուլիսի, ԼՂՀ ք. Ասկերան, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), ԼՂՀ Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։

Կարեն Շահրամանյան
Ծնվել էհուլիսի 16, 1973 (50 տարեկան)
ԾննդավայրԱսկերան
ՔաղաքացիությունԱրցախ Արցախ
ԿրթությունՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան
Մասնագիտությունինժեներ-շինարար
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի «Արիության համար» մեդալ
Մարտական ծառայության մեդալ և «Մարշալ Բաղրամյան» մեդալ

Կենսագրություն խմբագրել

  • 1980-1990թթ. սովորել է Ասկերանի միջնակարգ դպրոցում։
  • 1990 թ. - Հայաստանի Երևանի ճարտարապետա-շինարարական ինստիտուտ՝ «Ավտոճանապարհների շինարարություն» ֆակուլտետ։
  • 1991 թ. դեկտեմբեր- թողել է ուսումը, տեղափոխվել Արցախ, Ասկերանի ինքնապաշտպանական շրջանի կազմում մասնակցել պատերազմական գործողություններին։
  • 1992-1998 թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում, ունի պահեստազորի սպայի՝ ավագ լեյտենանտի կոչում։
  • 1993 թ.- շարունակել է ուսումը ԱրՊՀ-ում, ավարտել է 1996 թ.՝ ինժեներ-շինարարի որակավորմամբ[1]։
  • 2010թ. - գերազանցությամբ ավարտել է Ստեփանակերտի ,,Մեսրոպ Մաշտոց,, համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավագետի մասնագիտություն։

Կարիերա խմբագրել

  • 1998-1999 թթ. -ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն՝ գլխավոր մասնագետ։
  • 1999-2002 թթ. - «Ավտոճանապարհների, ինժեներական կառուցվածքների, բնակարանային, կոմունալ տնտեսության քաղաքականության» բաժնի պետ։
  • 2002 -2005 թթ. -ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարություն՝ լիցենզավորման բաժնի պետ։
  • 2005-2006 թթ. -ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն՝ աշխատակազմի ղեկավար։
  • 2006-2008 թթ. ԼՂՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ։
  • 2008 թ. -մարտ-հունիս ամիսներ, Ստեփանակերտի քաղաքապետարանի «Կառուցապատման ծրագրերի իրականացման գրասենյակ»` ՊՈԱԿ-ի տնօրեն։
  • 2008 թ. հունիս-օգոստոս- ԼՂՀ քաղաքաշինության նախարարության «Կապիտալ շինարարություն»` ՊՈԱԿ-ի տնօրեն։
  • 2008-2010 թթ.- ԼՂՀ ԿԱ կապիտալ շինարարության վարչության պետ։
  • 2010 - 2020 թթ - ԼՂՀ Քաղաքաշինության նախարար։
  • 2020 թ-ի հունիսի 8-ից - ԱՀ Նախագահի որոշման համաձայն` նշանակվել է Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ[2]։

Պարգևներ խմբագրել

  • ԼՂՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության համար» մեդալով,
  • ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով (2011)[3]
  • Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից՝ «Մարշալ Բաղրամյան» մեդալով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարեն Շահրամանյանի կենսագրականը ԼՂՀ կառավարության կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
  2. «Կարեն Շահրամանյանը նշանակվել է կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ». president.nkr.am. 2020 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին.
  3. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին