Կարեն Մարգարյան (պետական գործիչ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Մարգարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Վաչիկի Մարգարյան (հունվարի 25, 1962(1962-01-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։

Կարեն Մարգարյան
Ծնվել էհունվարի 25, 1962(1962-01-25) (62 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1978-1979 թթ. - աշխատել է Հայկական ԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրության շինվերանորոգման վարչությունում որպես բանվոր։
  • 1984 թ. - աշխատել է Երևանի «Էլեկտրոն» գործարանում որպես ինժեներ-կարգավորող։
  • 1984-1993 թթ. - աշխատել է «Հայավիակոմպլեքս» արտադրական միավորման «Հրազդան» և «Միկրոպրոցեսոր» գործարաններում որպես ինժեներ, տեղամասի պետ, արտադրամասի պետի տեղակալ, գլխավոր ինժեների տեղակալ, այնուհետև՝ գլխավոր ինժեներ։
  • 1993-2004 թթ. - զբաղվել է տնտեսական գործունեությամբ։
  • 2004-2007 թթ. - եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության գլխավոր մասնագետ։
  • 2007-2008 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ։
  • 2008 թ. հունիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ (քաղաքացիական ծառայողի կարգավիճակով)՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետի պաշտոնից[1]։
  • Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.