Կարեն Թամազյան

քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թամազյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Ռազմիկի Թամազյան (սեպտեմբերի 30, 1973(1973-09-30), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։

Կարեն Թամազյան
Ծնվել էսեպտեմբերի 30, 1973(1973-09-30) (50 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1996)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրԵրևանի քաղաքապետարան, ՀՀ ՖՆ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կրթություն

խմբագրել

Աշխատանքային գործունեություն

խմբագրել
  • 1990 թ. - աշխատել է Կիրովականի «Ավտոմոտիկա» գործարանում որպես էլեկտրական սարքերի հավաքողի աշակերտ, ապա՝ էլեկտրական սարքերի 1-ին կարգի հավաքող։
  • 1995 թ. - ՀՀ Գերագույն խորհրդի սոցիալ-տնտեսական բաժնի ավագ խորհրդատու։
  • 1996 թ. - Երևանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ։
  • 1996-1998 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ-գլխավոր գանձապետի գլխավոր խորհրդական։
  • 1998-1999 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի օգնական։
  • 1999 թ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տրանսպորտի, կապի և ճանապարհային տնտեսության ծրագրերի վարչության պետի տեղակալ։
  • 1999-2002 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի վիճակախաղերի և խաղային գործի կարգավորման վարչության պետի տեղակալ-բաժնի պետ։
  • 2002 թ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի վիճակախաղերի և խաղային գործի կարգավորման վարչության պետի տեղակալ։
  • 2002 թ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման բաժնի պետ։
  • 2002-2008 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման վարչության պետ։
  • 2007-2008 թթ. - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս։
  • 2007-2008 թթ. - «Գլաձոր» կառավարման համալսարանի դասախոս։
  • 2008-2011 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ։
  • 2011-2013 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության լիցենզավորման գործակալության պետ։
  • 2013 թ. մայիս-սեպտեմբեր ամիսներին եղել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։
  • 2013 թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար[1]։
  • 2014 թ. մայիսի 29-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ մարմնի վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության հետևանքով քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոններում 15-օրյա ժամկետում նշասնակում չկատարելու համար[2]։
  • 2016 թվականին ՀՀ վարչապետի 937-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ[3]։

Ամուսնացած է։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  2. ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ(չաշխատող հղում)
  3. «Կարեն Թամազյանը նշանակվել է Ֆինանսների նախարարի տեղակալ». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.