Կարեն Վաղինակի Դուրինյան (մարտի 3, 1970, Կապան, Սյունիքի մարզ, ՀԽՍՀ-ապրիլի 25, 1992[1], Կապան, Սյունիքի մարզ, Հայաստան), Արցախյան ազատամարտի առաջին զոհերից։

Կարեն Վաղինակի Դուրինյան
մարտի 3, 1970-ապրիլի 25, 1992
ԾննդավայրԿապան
Մահվան վայրԿապանի արվարձաններ
ԶորատեսակՆերքին գործերի հատուկ գնդի Կապանի վաշտ

Կենսագրություն խմբագրել

Կարեն Դուրինյանը ծնվել է 1970 թվականին։ 1987 թվականին ավարտել է Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցը[2]։ Սովորել է Կապանի գեղարվեստի դպրոցում։ Մանկական տարիներից շատ էր սիրում ստեղծագործել , մեծ ձգտում ուներ ուսման։ Սակայն գրչին ու վրձնին փոխարինեց զենքը։

Ծառայել է խորհրդային բանակում, այնուհետև՝ կամավոր ընդգրկվել Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի հատուկ գնդի Կապանի վաշտում և 1992 թվականին քաղաքի արվարձանում զոհվել զրահամեքենայի մեջ՝ ուղիղ նշանառության թշնամու կրակից։

Կարենի շիրիմն ամփոփված է Բաղաբուրջի հուշահամալիրում[3]՝ իր մարտական ընկերների կողքին։ 1992 թվականին հետմահու լույս է տեսել Կարեն Դուրինյանի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Անավարտ երգ» խորագրով[4]։

Պարգևատրվել է Արիության շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկ (Դ)» (հայերեն)։ 2016-11-29 
  2. pandukht (2009-07-14)։ «Карен Дуринян»։ Pandukht։ Վերցված է 2019-04-09 
  3. «Մարտի 3-ին կապանցի տաղանդավոր բանաստեղծ, ազատամարտիկ Կարեն Դուրինյանը կդառնար 49 տարեկան | Syunacerkir.am»։ syuniacyerkir.am։ Վերցված է 2019-04-09 
  4. Դուրինյան Կարեն Վ (2000)։ Անավարտ երգ։ Ժողովածու։ Երևան: ՊՆ հրատ (չաշխատող հղում)

Աղբյուրներ խմբագրել

  • Կարեն Դուրինյան «Անավարտ երգ», էջ 2
  • Արտեմ Վարդանյան «Գիրք անմահաց», էջ 13