Կարեն Արամայիսի Առաքելյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Առաքելյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Արամայիսի Առաքելյան, (հունիսի 2, 1964, Ստեփանակերտ - սեպտեմբերի 3, 1992, Ղազանչի, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ-հրամանատար։
Կենսագրություն
խմբագրել1982-1984 թվականներին ծառայել է Գերմանիայում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում։ Շարժման ժամանակ Առաքելյանը գործել է ընդհատակում, աջակցել զինագործներին, մասնակցել զենքի ձեռքբերման և տեղափոխման աշխատանքներին։ 1990 թվականին բանտարկվել է և նույն թվականի վերջին ազատվել։ Ստեղծել է կամավորական ջոկատ և Մարտակերտի շրջանում պարտիզանական մարտերով պայքարել հակառակորդի դեմ։ 1991-1992 թվականներին եղել է շտաբի պետ, վաշտի հրամանատար, ապա՝ Խաչենի գումարտակի հրամանատար։ 1991-1992 թվականներին մասնակցել է Մարտակերտի (Կիչան, Սրխավենդ, Մարտակերտ, Ղազանչի, Խաչենի հովիտ) շրջանի ինքնապաշտպանական մարտերին։ Ղազանչի գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ վիրավորվել է, մահացել հոսպիտալում։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշանով։ Թաղված է Ստեփանակերտում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |