Կարեն Ավագյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Կարլենի Ավագյան (դեկտեմբերի 6, 1974(1974-12-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական, կուսակցական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կարեն Ավագյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 6, 1974(1974-12-06) (49 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կրթություն խմբագրել

Գիտական գործունեությունը խմբագրել

  • Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
  • Բժշկական ծառայության լեյտենանտ (պահեստազորի սպա)։
  • Հեղինակ է գիտական բազմաթիվ հոդվածների, մեկ ուսումնամեթոդական ձեռնարկի («ՀՀ բուհերում սովորող ուսանողների ֆիզիկական զարգացման ստանդարտները և օրինակելի սննդակարգը», 2013), մեկ մենագրության («Ուսանողների առողջական վիճակի հիմնախնդիրները և լուծման ուղիները», 2013)։ «Դատական բժշկություն» անգլերեն դասագրքի համահեղինակ է։
  • Երևանի պետական բժշկական համալսարանում գործող, գիտական աստիճան շնորհող Առողջապահության կազմակերպման 045 մասնագիտական խորհրդի անդամ (2016)[1] Արխիվացված 2016-04-15 Wayback Machine։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 2002-2004 թթ. - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի ավագ լաբորանտ։
  • 2004-2006 թթ. - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի ընթերակա։
  • 2006 թ. - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի դոցենտ։
  • 2005 թ. օգոստոսի 15-ից 2007 թ. հունիսի 6-ը ՀՀ վարչապետի օգնական[1][2]։
  • 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2013 թ. - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր։
  • 2017 թ. ապրիլի 2-ին Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
  • 2017 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ[3]։
  • 2017 թ. հոկտեմբեր- Միջխորհրդարանական միության Առողջապահության խորհրդատվական խմբի անդամ։

Հասարակական գործունեությունը խմբագրել

Քաղաքական գործունեությունը խմբագրել

  • 2006 թվականից ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահն է։
  • 2006 թվականից ՀՀԿ խորհրդի անդամ է։
  • 2009-2012 թթ. - ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար։
  • 2011 թվականից ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է։

Պարգևներ խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կ. ԱՎԱԳՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  2. «Կ. ԱՎԱԳՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  3. «Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից». Վերցված է 2017 Մայիս 31-ին.
  4. Կ. Կ. ԱՎԱԳՅԱՆԻՆ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Աղբյուրներ խմբագրել

Նախորդող
Արմեն Աշոտյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ
Կարեն Ավագյան

2006 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է