Կարեն Յուրիի Ասլանյան (հուլիսի 22, 1995(1995-07-22), Երևան, Հայաստան), հայ հունահռոմեական ըմբիշ, 2018, 2019 և 2020 թվականների ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր[1][2][3]։ Ներկայացրել է Հայաստանը Մինսկում տեղի ունեցած 2019 թվականի Եվրոպայի 2-րդ խաղերում, զբաղեցրել է 5-րդ տեղը[4]։

Կարեն Ասլանյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 22, 1995(1995-07-22) (28 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1995 թվականի հուլիսի 22-ին Երևանում։ Ակտիվորեն սկսել է զբաղվել ըմբշամարտով 2006 թվականից։ 2012 թվականին դարձել Է Եվրոպայի պատանիների չեմպիոն, 2013 թվականին՝ պատանիների աշխարհի չեմպիոն։

2014 թվականին պատանիների աշխարհի առաջնությունում Կարեն Ասլանյանը նվաճել է արծաթե մեդալ։ 2015 թվականին դարձել է Համաբանակային 6-րդ ամառային խաղերի փոխչեմպիոն, 2017 թվականին՝ հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնության չեմպիոն։ 2015 թվականին պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով։

2018 թվականին մինչև 67 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2019 թվականին Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում կրկին նվաճել է բրոնզե մեդալ։

2020 թվականի փետրվարին Իտալիայի մայրաքաղաքում տեղի ունեցած մայրցամաքի առաջնությունում մինչև 67 կգ քաշային կարգում Կարենը նվաճել է բրոնզե մեդալ։

Կարեն Ասլանյանը հանդես է գալիս նաև ակումբային առաջնություններում․ 2017 թվականին «Սամուրգաշև եղբայներ» մարզական ակումբի թիմի կազմում դարձել է Ռուսաստանի գավաթակիր, նույն թվականին Իրանում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում իրանական «Սինա Սանաթ Իզեհ» թիմի կազմում դարձել է փոխչեմպիոն։

2021 թվականի մայիսի 8-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում նվաճել է Տոկիո 2020-ի օլիմպիական ուղեգիր[5][6][7][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «2018 European Wrestling Championships Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  2. «2019 European Wrestling Championships Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  3. 3,0 3,1 «2020 European Wrestling Championships Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  4. «2019 European Games Wrestling Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  5. Ըմբիշներ Կարեն Ասլանյանն ու Արմեն Մելիքյանն օլիմպիական խաղերի ուղեգրեր ապահովեցին
  6. Shefferd, Neil (2021 թ․ մայիսի 8). «Armenia and Romania book multiple Tokyo 2020 places at UWW World Olympic Games qualifier». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  7. Etchells, Daniel (2020 թ․ փետրվարի 12). «Armenia claim two Greco-Roman titles on day three of European Wrestling Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել