Կարեն Առաքելյան (ազատամարտիկ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Առաքելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Առաքելյան (14 մարտի, 1965, Ստեփանակերտ - 12 մարտի, 1992, Բաշ Գյունեփայա), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կարեն Վահիկի Առաքելյան
14 մարտի, 1965 - 12 մարտի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Բաշ Գյունեփայա
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Կարեն Առաքելյանը ծնվել է 1965 թ. մարտի 14-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 3 միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Արցախյան ազգային ազատագրական պայքարի ակտիվ մասնակից էր։ Ծառայել է թիվ 1 վաշտում, մասնակցել է Շահումյանի, Կրկժանի, Մալիբեկլուի, Խոջալուի, Լեսնոյեի, Ջամիլլուի, Սրխավենդի, Մանիքլուի և այլ բնակավայրերի համար մղված մարտերին։ Զոհվել է 1992 թ. մարտի 12-ին Բաշ-Գյունեփայա գյուղի մատույցներում ծավալված մարտում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ տղա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարեն Առաքելյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.