Կարեն Աբրահամյան (ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար)

Պաշտպանության բանակի հրամանատար

Կարեն Անդրանիկի Աբրահամյան (դեկտեմբերի 4, 1966, Խծաբերդ, Մարտունու շրջան, ԼՂԻՄ), Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար[1]։

Կարեն Աբրահամյան
դեկտեմբերի 4, 1966(1966-12-04) (57 տարեկան) -
ԾննդավայրԽծաբերդ, Մարտունու շրջան, ԼՂԻՄ
Քաղաքացիություն Արցախ
ԶորատեսակԱրցախի պաշտպանության բանակ
Կոչումգեներալ-մայոր
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Կարեն Աբրահամյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում։ 1973-1984 թվականներին սովորել է Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1984 թվականին ընդունվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվառման ֆակուլտետը, որի 1-ին կուրսն ավարտելուց հետո 1985-1987 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1990 թվականին ավարտել է ուսումը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ 1990-1992 թվականներին աշխատել է Հադրութի շրջանի խնայբանկում՝ որպես վարկավորման հրահանգիչ, գլխավոր հաշվապահ, այնուհետև նույն խնայբանկի կառավարիչ։

Ռազմական կարիերա խմբագրել

Կ. Աբրահամյանը 1991 թվականից ակտիվորեն ներգրավվել է Հադրութի կամավորական ինքնապաշտպանական ուժերին, իսկ 1992 թվականի աշնանը, որպես շարքային, զինվորագրվել նոր կազմավորված Հադրութի պաշտպանական շրջանին։ Այնուհետև նույն զորամասում զբաղեցրել է դասակի, ապա՝ մարտկոցի հրամանատարի, հրետանու շտաբի պետի, հրետանու պետի, իսկ 1996-98 թվականներին պաշտպանական շրջանի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ պաշտոնները։ 1998 թվականի օգոստոսին ընդունվել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան և այն ավարտել գերազանցության դիպլոմով։ 2001 թվականին նշանակվել է զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ։ 2003 թվականի դեկտեմբերին նշանակվել է զորամասի հրամանատար։ 2006 թվականի օգոստոսին նշանակվել է կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ։ 2010-2011 թվականներին սովորել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ակադեմիայում՝ այն ավարտելով ոսկե մեդալով։ 2011 թվականի օգոստոսից մինչև 2015 թվականի նոյեմբեր զբաղեցրել է ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնը[2]։ 2014 թվականի սեպտեմբերի 3-ին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ 2015 թվականի նոյեմբերին նշանակվել է բանակային կորպուսի հրամանատար։ 2017 թվականի սեպտեմբերի 7-ին նշանակվել է ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ։ 2018 թվականի դեկտեմբերին 14-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար[3]։

Շքանշաններ և պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է.

Հայաստան խմբագրել

  •   «Գարեգին Նժդեհ»,
  •   «Անդրանիկ Օզանյան»,
  •   «Մարշալ Բաղրամյան»,
  •   «Դրաստամատ Կանայան»,
  •   «Վազգեն Սարգսյան»,

Արցախ խմբագրել

  •   «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանով,
  •   «Մարտական ծառայություն»,
  •   «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի»,
  • «Համագործակցության ամրապնդման համար»,
  • «Անբասիր ծառայություն» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի և այլ պետական ու գերատեսչական մեդալներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Բակո Սահակի Սահակյան. ԱՀ Նախագահն ստորագրել է մի շարք հրամանագրեր եւ հաստատել կառավարության որոշումներ կադրային հարցերով». www.president.nkr.am. 2018 թ․ դեկտեմբերի 14.
  2. Ստեփանյան, Շուշան (12.09.12). «ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹՈՒՄ Է ՆԱ, ՈՎ ՈՒՆԱԿ Է ԱՐԱԳ ԼՈՒԾԵԼՈՒ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ». www.hayzinvor.am.
  3. «ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանի համառոտ կենսագրությունը». artsakhpress.am. 15 դեկտեմբերի, 2018, 15:28.