Կարեկցանքի փոշի (անգլ.՝ Powder of sympathy), վաղ կեղծ գիտական ուղեցույց և ալքիմիայի ձև, որն առաջացել է 17-րդ դարում Եվրոպայում։

«Sympathia»-ի ճակատային նկարազարդում

Դեղամիջոցը կիրառվում էր այն զենքի վրա, որը վերք էր առաջացրել՝ նպատակ ունենալով բուժել նրա հասցրած վնասները։ Զենքի նրբաքսուքը պատրաստուկ էր, որը կրկին կիրառվում էր զենքի վրա, բայց հումքը ստացվում էր վիրավոր հիվանդից, ոչ թե վերքը բուժող որևէ նյութից։

Պատմություն խմբագրել

Ասում են, որ փոշին բաղկացած էր կանաչ արջասպից, որը սկզբում լուծվում էր ջրի մեջ, այնուհետև վերաբյուրեղացվում կամ կալցինացվում էր արևի տակ։ Բուքինգհեմի դուքսը ցույց տվեց, որ Քենելմ Դիգբին իր քարտուղարուհուն բուժել է գանգրենոզ վերքից ՝ պարզապես արյունոտ վիրակապը թրջելով փոշու լուծույթի մեջ (հնարավոր է օլիգոդինամիկ էֆեկտի պատճառով)։ Դիգբին պնդում էր, որ Ֆլորենցիայում գաղտնի դեցամիջոց էր ստացել Կարմելիտ վարդապետից և դրա արդյունավետությունը վերագրում էր այն փաստին, որ արևի ճառագայթները դուրս են հանում արյան և արջասպի ոգիները, մինչդեռ, միևնույն ժամանակ, վերքի ջերմությունն բարձրանում էր[1]։

Փոշին կիրառվել է նաև երկայնության խնդիրը լուծելու համար՝ 1687 թվականի անանուն հրապարակվել է «Հետաքրքիր հարցեր» ամսագրում։ Այնտեղ ասվում էր, որ վիրավոր շանը կարող են նավ նստեցնել, իսկ դանակը,որը վնասել էր շանը՝ մնացել է ափում գտնվող ժամապահի հսկողության տակ, որն այնուհետև այդ դանակը թաթախում է փոշու մեջ և ստիպում է արարածին վնգստալ՝ այդպիսով նավի նավապետին ժամանակի ճշգրիտ իմացություն տալով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Garrison, Fielding H. (1921). History of Medicine. էջեր 288–289. {{cite book}}: Check |title-link= value (օգնություն); External link in |title-link= (օգնություն)
  2. «Anonym: Theatrum Sympatheticum Auctum» (PDF). Theatra.de. Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.