Կարել Դոլեժալ (զինվորական)

զինվորական

Կարել Դոլեժալ (չեխ․՝ Karel Doležal, ուկրաիներեն՝ Карел Долежал, 1883, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - 1924, Կլադնո, Չեխոսլովակիա), չեխոսլովակյան ռազմական գործիչ, Ուկրաինական գալիցյան բանակի Գլխավոր շտաբի փոխգնդապետ։

Կարել Դոլեժալ
չեխ․՝ Karel Doležal
1883 - 1924
ԾննդավայրԲոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Մահվան վայրԿլադնո, Չեխոսլովակիա
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա,  Արևմտաուկրաինական Ժողովրդական Հանրապետություն և  Չեխոսլովակիա
Զորատեսակհետևազոր
Կոչումփոխգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ

Կենսագրություն խմբագրել

Կարել Դոլեժալը ծնվել է 1883 թվականին Գրադեց-Կրալով (այժմ` Չեխիա) քաղաքի մոտ գտնվող Լիբչանամի Լգոտա գյուղում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Ավստրո-Հունգարիայի բանակում, համագործակցել է Ուկրաինական սեչյան հրաձիգների հետ[1]։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Ուկրաինական գալիցյան բանակի 3-րդ կորպուսի շտաբի պետը և պլանավորել է Վովչուխովսկի հարձակումը[2]։ Գեներալ Մ. Վ. Օմելյանովիչ-Պավլենկոյի կարծիքով առանձնանում էր տակտով, հանդարտությամբ, խոհեմությամբ, մեթոդիկությամբ և կայուն տեխնիկայով, որով գերազանցում էր 3-րդ կորպուսի հրամանատար Գրիգորի Կոսսակուն[3]։

Ավելի ուշ Դոլեժալը դառնում է Գլխավոր շտաբի փոխգնդապետ, կոչումը շնորհվում է Արևմտաուկրաինական Ժողովրդական Հանրապետության դիկտատոր Եվգենիա Պետրուշևիչի 1919 թվականի հունիսի 17-ի որոշմամբ[4], նույն ժամանակ նա զբաղեցնում էր նաև Արևմտաուկրաինական Ժողովրդական Հանրապետության դիկտատորի Ռազմական գրասենյակի պետի պաշտոնը[5]։ 1919 թվականի օգոստոսին Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության և Ուկրաինական գալիցյան բանակների Կիև և Օդեսա արշավանքի ժամանակ նշանակվում է Ուկրաինական գալիցյան բանակի Գլխավոր շտաբի Օպերատիվ բաժնի պետ։ Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության բանակի գեներալ-խորունժ Յուրի Թյություննիկի կարծիքով, Դոլեժալը կանխատեսել էր, որ Կիևը կարելի է պաշտպանել այնքան ժամանակ, քանի Կարմիր բանակը չի ստիպել Սպիտակ շարժմանը նահանջել դեպի հարավ[6]։ Հետպատերազմյան տարիներին Դոլեժալը ծառայել է Չեխոսլովակյան բանակում։ Հանկարծամահ է եղել 1924 թվականին[7]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Рико Ярый – злой гений национализма (ռուս.)
  2. Шанковський Лев. Українська Галицька Армія. Воєнно-історична студія. Видав хорунжий УСС Дмитро Микитюк.— Вінніпеґ, 1974.— С. 126.
  3. Ген. Омелянович-Павленко старший. Українсько-польська війна 1918–1919… С. 29.
  4. Українська Галицька Армія: матеріали до історії. Т. 2.— Вінніпеґ, 1960.— С. 146.
  5. Шанковський Лев. Українська Галицька Армія. Воєнно-історична студія. Видав хорунжий УСС Дмитро Микитюк.— Вінніпеґ, 1974.— С. 70.
  6. Тютюнник Юрко. Зимовий похід 1919–1920 рр. Ч. 1.— Коломия–Київ, 1923.— С. 11.
  7. Historický ústav Armády České republiky v Praze