Կարդինալի գվարդիականներ

Կարդինալի գվարդիականներ (ֆր.՝  Gardes du cardinal), Կարդինալ Ռիշելյեի անձնական գվարդիան, որը գլխավորապես հայտնի է Դյումայի «Երեք հրացանակիրներ» վեպի շնորհիվ, որտեղ կարդինալի գվարդիականները հանդիասնում են թագավորական հրացանակիրների ոխերիմ թշնամիները։

Կարդինալի գվարդիականներ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
ԵրկիրՖրանսիա
Թվակազմ80-420
ՏեղաբաշխումՓարիզ
Ստեղծվեցսեպտեմբերի 27, 1626
Լուծարվեց1660

Պատմություն խմբագրել

Այդ ժամանակ Ֆրանսիայում անձնական գվարդիականներ ուներ ոչ միայն թագավորը, այլև թագավորական ընտանիքի ներկայացուցիչները, իշխանները։ Մասնավորապես կարդինալի եղբայր Հանրի դե Ռիշելյեին սպանվել է մայր թագուհի Մարիա Մեդիչի դե Տեմինի գվարդիականների կապիտանի կողմից, մենամարտի ժամանակ։

1629 թվականին, երբ հայտնի դարձավ, Ռիշելյեի դեմ թվով երրորդ մահափորձի մասին, այդպիսի ջոկատ հայտնվեց նաև կարդինալի մոտ։ Լյուդովիկոս 13-րդ թագավորը նրա համար առանձնացնում է 50 հեծյալ, որոնց կարդինալը ավելացրեց 30 գվարդիականներ։ Զինված թիկնապահները ամենուր ուղեկցում էին իրենց տիրոջը և միայն Լուվր այցելելիս, Ռիշելյեն թողնում էր նրանց պալատի դարպասների մոտ։ Ռիշելյեիի ամեն աթոռանիստ վայրում գվարդիայի կապիտանի համար առանձին սենյակ էր հատկացված։

1634 թվականին կարդինալի գվարդիայի թիվը հասավ 320-ի։ 120 մարդ՝ թեթև հեծելազորի վաշտում, 100 մարդ՝ ժանդարմների վաշտում և 100 մարդ՝ հետևակային հրացանակիրների։ 1642 թվականին շնորհիվ լրացուցիչ 100 հրացանակիրների ընդհանուր թիվը հասավ 420-ի, այդ ժամանակ թագավորի հրացանակիրների վաշտը բաղկացած էր 150 մարդուց։ Կարդինալի գվարդիայի անձնակազմում ընդունում էին Ռիշելյեի բարեկամների կողմից առաջարկված, վստահելի մարդկանց։ Թեկնածուն պետք է լիներ առնվազն 25 տարեկան և ունենար առնվազն 3 տարվա ծառայության փորձ բանակում։ Ի տարբերություն թագավորական հրացանակիրների, ովքեր հիմնականում Գասկոնիայի և Բեառնայի բնիկներ էին, կարդինալի սպաները մեծ մասամբ բրետանացիներ էին։ Գվարդիականների համազգեստը կազմված էր կարմիր վերարկու-թիկնոցից, սպիտակ փետրափունջով լայնեզր գլխարկից և երկարաճիտ կոշիկներից։ Թիկնոցը կարող էին կրել ինչպես կոճկած, այնպես էլ չկոճկված, առջևից և հետևից պատկերված էր սպիտակ հունական խաչ։ Այդ տարբերակիչ թիկնոցները հայտնվել են ավելի շուտ քան հրացանակիրների կապույտ թիկնոցները։ Գվարդիականների աշխատավարձը Ռիշելյեն վճարում էր իր սեփական միջոցներից, այն բավականին շոշափելի էր և վճարվում էր պարբերաբար, ինչը տարբերվում էր հրացանակիրների սակավ և հաճախակի ուշացող աշխատավարձից։

Դյումայի կողմից նկարագրված թագավորական հրացանակիրների և կարդինալի գվարդիականների մրցակցությունը իսկապես տեղին էր, ընդ որում հասարակության համակրանքը վայելում էին հրացանակիրները, նրանք ունեին խիզախ մարդկանց համբավ, ովքեր մասնակցել են այդ ժամանակ տեղի ունեցած բոլոր պատերազմներին, երբ կարդինալի գվարդիականները ընկալվում էին որպես «առջևի զինվորներ» լիքը դրամապանակներով[1]։ Այնուամենայնիվ, երբ Ռիշելյեն օգտագործում էր իր մարդկանց մարտադաշտերում (ինչը երբեմն պատահում էր), գվարդիականները իրենց միանգամայն արժանապատիվ էին դրսևորում։

Կարդինալի պաշտոնում Ռիշելյեի իրավահաջորդը՝ Մազարինին, 1650 թվականին իր պահպանության համար կազմում է հրացանակիրների վաշտ։ Հրամանատար է նշանակվել այդ ժամանակ անհնազանդ թագավորական հրացանակիրների նախկին ներկայացուցիչ, գասկոնացի և Դ’Արտանյանի ընկեր՝ Ֆրանսուա դե Բեմոն (Բեմոն և դ’Արտանյանը 1646 թվականին հրացանակիրների լուծարումից հետո գտնվել են Մազարինիի մոտ անձնական ծառայության մեջ)[2]։ Ռիշելյեի գվարդիականների նման, Մազարինիի գվարդիականները ևս կրում էին կարմիր բաճկոններ։ 1660 թվականին, մահից քիչ առաջ Մազարինին իր ջոկատը հանձնեց Լյուդովիկոս 14-րդին, ում մոտ ծառայության անցան որպես հրացանակիրների երկրորդ վաշտ, համալրելով 1657 թվականին վերականգնված առաջին վաշտին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Глаголева, 2008, с. 26—27.
  2. Глаголева, 2008, с. 27.
  3. Глаголева, 2008, с. 27—28.
  4. Глаголева, 2008, с. 27—28.

Գրականություն խմբագրել

  • Глаголева Е. Повседневная жизнь королевских мушкетеров. — М. : Молодая гвардия, 2008. — 325 с. — (Живая история: Повседневная жизнь человечества). — 3 000 экз. — ISBN 978-5-235-03161-6: