Կարդաշի (գյուղ, Պուտիվիլի շրջան)
Կարդաշի (ուկրաիներեն՝ Кардаші), գյուղ Ուկրաինայի Սումիի մարզի Պուտիվիլի շրջանում։
Գյուղ | |||
---|---|---|---|
Կարդաշի | |||
ուկրաիներեն՝ Кардаші | |||
Երկիր | Ուկրաինա | ||
Մարզ | Սումիի մարզ | ||
Շրջան | Պուտիվիլի շրջան | ||
Համայնք | Պուտիվիլի շրջան | ||
ԲԾՄ | 165 մետր | ||
Խոսվող լեզուներ | Ուկրաիներեն | ||
Բնակչություն | 89[1] մարդ (2001) | ||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 5442 | ||
Փոստային դասիչ | 41503 | ||
Ավտոմոբիլային կոդ | BM / 19 | ||
ՈՒՎՏԿՕԴ | 5923883809 | ||
|
2001 թվականի տվյալներով Կարդաշի գյուղում բնակվել է 89 մարդ։
Աշխարհագրական դիրք
խմբագրելԿարդաշի գյուղը գտնվում է Սեյմ գետի աջ ափից 3,5 կմ հեռավորության վրա։ 1,5 կմ հեռավորության վրա գտնվում են Զոզուլինո և Չեռնոբրովկինո գյուղերը, 4,5 կմ հեռավորության վրա՝ Պուտիվլ քաղաքը։ Անտառային տարածքը հարում է Սպադշչանսկի անտառին։
Ծագում և պատմություն
խմբագրելՈւկրաինայի տարածքում կա Կարդաշի անունով 3 բնակավայր։ Թաթարերենից «կարդաշը» թարգմանվում է որպես հարազատ, եղբայր, փոխաբերական իմաստով՝ ընկեր։
Պատմություն
խմբագրելԿարդաշի գյուղը հիմնադրվել է 16-րդ դարի երկրորդ կեսին։ 1918 թվականի հունվարին գյուղում հաստատվել է խորհրդային իշխանություն։ 1941-1942 թվականներին գյուղացիները սննդով օգնել են Սիդոր Կովպակի Պուտիվլի պարտիզանական ջոկատի մարտիկներին։ Բացի այդ, նրանք հետախուզական տվյալներ են փոխանցել ժողովրդի վրիժառուներին։ Հայրենական մեծ պատերազմի ճակատներում կռվել են 290 գյուղացիներ, որոնցից 103-ը զոհվել են հերոսական մահով, 160-ը արժանացել պետական պարգևների[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ուկրաինայի բնակչության քանակական տեղեկություններ» ժողովածու, պատրաստված է Ուկրաինայի վիճակագրության պետական կոմիտեի կողմից». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին. (ուկր.)
- ↑ «История городов и сел». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.