Կարաննի (մ.թ.ա. 15-րդ դար - մ. թ. ա. 1375), Հայասայի արքա (մ.թ.ա. 1400-1375)։

Կարաննի
Հայասայի թագավոր
Իշխանությունմ.թ.ա. 1400 - մ.թ.ա. 1375
Ծնվել է՝մ.թ.ա. 15-րդ դար
Մահացել է՝մ.թ.ա. 1375
Ազգությունհայ
ՀաջորդողՀուկկաննաս
ՀայրՄարիաս

Կենսագրություն

խմբագրել
 
Հայասան և շրջակա երկրները մ.թ.ա. 15-12-րդ դարերում:

Կարաննին Հայասայում թագավորել է հեթական թագավորներ Թութհալիաս Գ-ի (մ.թ.ա. շուրջ 1400-1380) և Սուպպիլուլիումաս Ա-ի (մ.թ.ա. 1380-1340) օրոք։ Մ.թ.ա. 15-րդ դարի վերջին հեթական զորքերը հարձակվել են Հայասայի վրա և գրավել Բարձր Հայքի արևմտյան մասը։ Մ.թ.ա. 1397 թվականին հեթերը հաղթել են Կարաննիին՝ Կաթխալաիայի (Կապադովկիայում) ճակատամարտում։ Զարգացնելով հաջողությունը, հեթերը կրկին հարձակվում են Ծոփքի վրա բայց ետ են շպրտվում։ Նույն թվականին տեղի է ունենում Անիի ճակատամարտը, որի արդյունքում հեթերի զորքերը ստիպված են լինում նահանջել։ Պատերազմը տևում է մինչև մ.թ.ա. 1380 թվականը։ Կարաննիի բանակը մի քանի անգամ հարձակվում է հեթերի թագավորության վրա և ավերում այն։ Մ.թ.ա․ 1380 թվականին Կարաննիին նույնիսկ հաջողվում է գրավել մայրաքաղաք Հատտուսան և այրել այն։ Վրեժի համար՝ տարիներ շարունակ պատերազմը շարունակվում էր։ Մոտ մ.թ.ա 1375 թվականին հեթերը փորձում են հասնել Սև ծովի ափ, բայց դրան հաջորդած ճակատամարտում կրում են լուրջ վնասներ և ետ շպրտվում։ Կարաննի թագավորի գլխավորությամբ հայկական զորքերը հարձակվում են, հաղթում թշնամուն և դուրս շպրտում հեթերին Հայասայի տարածքներից։

Կարաննի թագավորի անունից է առաջացել Կարին քաղաքի անունը։

Աղբյուրներ

խմբագրել
  • Ադոնց Ն. «Հայաստանի պատմությունը», Երևան 1972 թ.,
  • Ավետիսյան Հ.Մ. «Հայկական լեռնաշխարհի և Հյուսիսային Միջագետքի պետական կազմավորումների քաղաքական պատմությունը մ.թ.ա. XVII—IX դդ», Երևան 2002,
  • Թովմասյան Պ.Մ. «Հայկական լեռնաշխարհը և Միջագետքը», Երևան 2006,
  • Քոսյան Ա.Վ. «Հայկական լեռնաշխարհի տեղանունները (ըստ խեթական սեպագիր աղբյուրների)», Երևան 2004,
  • «Հայոց պատմություն», ՀՍՍՀ ԳԱ Երևան 1968.

Տես նաև

խմբագրել
Նախորդող
Մարիաս
Հայասայի արքա
Կարաննի

մոտ մ.թ.ա. 1400-1375
Հաջորդող
Հուկկաննաս