Հուկկաննաս
Հուկկաննաս (Հուկանա, Խուկաննաս, Խուկանա, մ.թ.ա. 14-րդ դար - մ. թ. ա. 1345), Հայասայի արքա մ.թ.ա. 1375 - մ.թ.ա. 1345 թվականներին, Հայասայի Մարիաս թագավորի որդին։
Հուկկաննաս | |
---|---|
Հայասայի արքա | |
Իշխանություն | մ.թ.ա. 1375 - մոտ մ.թ.ա. 1345 |
Թագադրում | մ.թ.ա. 1375 |
Հանձնում | մ.թ.ա. 1345 |
Ծնվել է՝ | մ.թ.ա. 14-րդ դար |
Մահացել է՝ | մ.թ.ա. 1345 |
Ազգություն | հայ |
Հարստություն | Հայասայի դինաստիա |
Նախորդ | Կարաննի |
Հաջորդող | Աննիաս |
Հայր | Մարիաս |
Երեխաներ | Աննիաս |
Մ.թ.ա. 1350 թվականին Խեթական թագավորությունը գրավում է Ծոփքը, բայց մ.թ.ա. 1349 թվականին, Հուկկաննասին հաջողվում է ետ վերադարձնել երկիրը։ Մ.թ.ա. 1345 թվականին խեթերը կրկին գրավում են Ծոփքը, որի արդյունքում Թեգարամայի և Մելիդի իշխանությունները անցնում են խեթերին, իսկ Հուկկաննասը ստիպված է լինում ընդունել Խեթական թագավորության գերագահությունը։ Սակայն դա նրան չի խանգարում և նա նույն թվականին հարձակվում է Կապադովկիայի վրա, ստիպելով խեթերին նահանջել Միտաննիի տարածքներից[1]։
Սուպպիլուլիումաս Ա-ի դաշնագիրը Հայասայի արքա Հուկկաննասի հետ
խմբագրելՀուկկաննասը Սուպպիլուլիումաս Ա-ի հետ կնքել է դաշնագիր, ըստ որի նա պարտավորվում էր ռազմական օգնություն տրամադրել Խեթական թագավորությանը, վերադարձնում խեթական փախստականներին, իսկ Սուպպիլուլիումաս Ա-ն կնության է տալիս նրան իր քրոջը։
Սուպպիլուլիումաս Ա-ի և Հայասայի արքա Հուկկաննասի դաշնագրից հատվածներ՝
«Այսպես [է] Սուպպիլուլիումասը, Արևայինը, Հաթթի երկրի թագավորը։ Տես, քեզ՝ Հուկաննասիդ, երկրորդ կարգի հերոսին, ես առաջ մղեցի։ Ես քեզ Հաթթուսասում և հայասացիների ներկայությամբ պատիվ մատուցեցի՝ իմ քրոջը ես բարյացակամորեն քեզ կնության տվեցի։ Քո մասին ողջ Հաթթի երկիրը, Հայասա երկիրը և բոլոր դրսի ու ներսի երկրները լսեցին։ Դու, Հուկաննաս, միայն Արևայինի բարի իշխանությունը ճանաչիր։ Եվ իմ որդուն, ում Արևային նշանակեմ, ասա, որ սրան թող բոլորը ճանաչեն։ Եթե նրան հանդիսավոր կերպով ներկայացնելիս լինեմ, Հուկաննաս, դու էլ նրան ճանաչիր։ Իսկ նրա եղբայրներին (ովքեր իմ որդիներն են), և իմ եղբայրներին ճանաչիր որպես լավ եղբայրների ու ընկերների»[2]։
«Քո երկրի համար ուրիշ տեր չեմ նշանակել։ Իսկ թշնամուն քո երկրից դուրս եմ քշել, Արևայինս էլ քեզ քո հոր տեղն եմ նշանակել»[3]։
«Մարիասը, որը կար, այս գործի հառիթով մահացավ։ Նա հիերոդուլի մոտ չգնաց, նայում էր նրա վրա։ Արևայինիս հայրն էլ երբեմն պատուհանից հետևում էր։ Նրան (Մարիասին) հանցանքը համակեց։ (Հայրս) ասաց՝ ինչու դու նրա վրա նայեցիր։ Նա (Մարիասը) այդ բաի պատճառով մահացավ»[3]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 8-9
Տես նաև
խմբագրելՆախորդող Կարաննի |
Հայասայի արքա Հուկկաննա մոտ մ.թ.ա. 1375-1345 |
Հաջորդող Աննիաս |