Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարախան (այլ կիրառումներ)

Կարախան, Կարախանա, Կարախանայի գետ, Կարախանհ, Ղարախան, Շորագյալ, Շորագյալի գետ, Տիգնիսի գետ, գետ Հայկական հրաբխային բարձրավանդակում, Կարսի սարահարթում։ Ախուրյան գետի աջ վտակը։ Երկարությունը մոտ 58 կմ է (ՀՀ սահմաններում՝ 12 կմ է)[1]։ Սկիզբ է առնում Եղնախաղի լեռնաշղթայի հարավարևելյան լանջից, մոտ 3000 մ բարձրությունից։ Հոսում է դեպի հարավարևելյան, ընդունում աղբյուրների ու ճահիճների ջրերը, դուրս գալիս ՀՀ սահմաններից, հոսում հարավ, կրկին մոտենում ՀՀ սահմանին և Բայանդուր գյուղից հարավում միանում Ախուրյանին։ Սնումը ձնաանձրևային է, հորդանում է հունիսին։

Կարախան
Բնութագիր
Երկարություն58 կմ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԵղնախաղի լեռնաշղթա
Գետաբերանի տեղակայումԱխուրյան
Կոորդինատներ
Տեղակայում
Երկիր Հայաստան և  Թուրքիա
ԵրկրամասՇիրակի մարզ
Աշխարհագրական տեղադրությունԿարսի սարահարթ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 988 — 992 էջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 294