Կատվի մասին
«Կատվի մասին...» (ռուս.՝ «Про кота...»), խորհրդային գեղարվեստական հեռուստաֆիլմ, որը նկարահանվել է Սվյատոսլավ Չեկինի կողմից 1985 թվականին[2]։ Շառլ Պերոյի «Կոշկավոր կատուն» հեքիաթի թեմայով երաժշտական իմպրովիզացիա է Դավիթ Սամոյլովի բանաստեղծություններով և Վիտալի Ռոզենբերգի ու Իգոր Բրիլի երաժշտությամբ։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | երաժշտական ֆիլմ |
Հիմք | Կոշկավոր կատուն |
Թվական | 1985 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սվյատոսլավ Չեկին |
Սցենարի հեղինակ | Դավիդ Սամոյլով |
Դերակատարներ | Լեոնիդ Յարմոլնիկ |
Օպերատոր | Ալեքսանդր Տաֆել |
Կինոընկերություն | Էկրան |
Տևողություն | 69 րոպե[1] |
Սյուժե խմբագրել
Ջրաղացպանի կրտսեր որդին հորից ժառանգել է միայն մի կատու։ Խորամանկ կատուն հագնում է կոշիկներ և վստահորեն շարժվում դեպի թագավորական ամրոց, որտեղ նվերների օգնությամբ հետաքրքրություն է առաջացնում իր տիրոջ նկատմամբ, որին կոչում է մարքիզ Կարաբաս։ Սակայն, ի տարբերություն բնօրինակի, ֆիլմի վերջում արքայադուստրը չի սիրում ինքնակոչ մարքիզին՝ արդարացիորեն նշելով, որ նա վատ դաստիարակություն ունի։
Դերերում խմբագրել
- Լեոնիդ Յարմոլնիկ – Կատու
- Ալբերտ Ֆիլոզով – Թագավոր
- Մարինա Լևտովա – Արքայադուստր
- Պյոտր Շչերբակով – Կանցլեր
- Վալենտին Գաֆտ – Մարդակեր
- Սերգեյ Պրոխանով – Կարաբաս
- Իգոր Սուրովցև – ավագ եղբայր
- Վյաչեսլավ Լոգինով – միջնեկ եղբայր
- Ալեքսանդր Ինշակով – ավագ հնձվոր
- Ելենա Օլշանսկայա – ավագ քաղվորուհի
- Վասիլի Կորտուկով – Մարդակերի թիկնապահը
- Մ. Սիլաև – Մարդակերի թիկնապահը
- Վադիմ Երմոլաև – խոհարար
Նկարահանող խումբ խմբագրել
- Սցենարի հեղինակ՝ Դավիթ Սամոյլով
- Բեմադրող ռեժիսոր՝ Սվյատոսլավ Չեկին
- Բեմադրող օպերատոր՝ Ալեքսանդր Տաֆել
- Բեմադրող նկարիչ՝ Էլեոնորա Վինիցկայա
- Կոմպոզիտորներ՝ Վիտալի Ռոզենբերգ, Իգոր Բրիլ
Լրացուցիչ տեղեկություններ խմբագրել
Սվյատոսլավ Չեկինը շատ է զբաղվել ջազային և իմպրովիզացիոն երաժշտությամբ, աշխատել է կինոյի բնագավառում որպես կոմպոզիտոր։ Շփվել ու ընկերություն է արել մի շարք ջազային երաժիշտների հետ, նկարահանել է ջազ։ Իր միակ խաղարկային ֆիլմի հեքիաթ-մյուզիքլի վրա աշխատելու համար, որը նկարահանվել է Էստոնիայում Շառլ Պերոյի հեքիաթի մոտիվներով Դավիթ Սամոյլովի բանաստեղծությունների հիման վրա, նա որպես կոմպոզիտոր հրավիրել է դաշնակահար Իգոր Բրիլին և կիթառահար Վիտալի Ռոզենբերգին։ Դրանով Սվյատոսլավ Չեկինը հարգանքի տուրք է մատուցել իր այդքան սիրելի ջազին։
Փաստեր խմբագրել
- Տեսարաններից մեկում կատուն սուլում է «Жил да был чёрный кот за углом» մեղեդին։
- Ժամանակակից երևույթները ֆիլմում շատ են․ արքայադուստրը զբոսանքի տեսարանում կրում է ականջակալներ, հնձվորները հագել են ժամանակակից շապիկներ և այլն։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Կատվի մասին...» ֆիլմը kino-teatr.ru կայքում