Կատվային լեմուր
Կատվային լեմուր | ||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||||||||||
Lemur catta | ||||||||||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||||||||||
Տարածվածությունը | ||||||||||||||||||||||||||
|
Կատվային լեմուրը (հայտնի է նաև կատվալեմուր, օղապոչ լեմուր կամ կատտա) (Lemur catta) լեմուրայինների ընտանիքին պատկանող տեսակ է։
ԲնութագիրըԽմբագրել
Կատվային լեմուրները մադագասկարի լեմուրների էնդեմիկ տեսակներից մեկն են համարվում: Մարմնի երկարությունը 39-46 սմ է, պոչինը՝ 56-63 սմ: Մարմնի քաշը 2,5-3,5 կգ է (արուները ավելի ծանր են, քան էգերը), պոչինը՝ 1,5 կգ։ Մեջքի մազածածկը և վերջույթները բաց մոխրագույն է, գլուխը, պարանոցը մուգ մոխրագույն: Որովայնը, թաթերի ներսի հատվածը և դունչը սպիտակ է, աչքերի շուրջ սև եռանկյունաձև բծերով, քիթը` սև: Պոչին կան 13 սև և սպիտակ օղակաձև նախշեր:
Կատվային լիմուրների համար առանձնահատուկ նշանակություն ունի նրանց երկար պոչը: Այն ցեղատեսակի միջև ազդանշանի փոխանցման և հոտի տարածման միջոց է հանդիսանում, միաժամանակ պահապանում է կենդանու հավասարակշռությունը, երբ մագլցում կամ ցատկում է ծառերի ճյուղերին:
Տարածումը և բնական միջավայրըԽմբագրել
Տարածված է Մադագասկար կղզու հարավային և հարավ-արևմտյան հատվածներում: Հանդիպում են չոր անտառներում, թփուտներում։
Կատվային լեմուռներին կարելի է տեսնել աշխարհի մի շարք կենդանաբանական այգիներում՝ այդ թվում Երևանի կենդանաբանական այգում։
ՎարքըԽմբագրել
Հիմնականում ապրում են խմբերով, խմբում կարող են լինել 5-ից մինչև 25 առանձնյակ: Ի տարբերություն մյուս տեսակների էգերը խմբում դոմինանտ են և ղեկավարում են խումբը:
Լեմուրների այս տեսակը օրվա մեծ մասը՝ գրեթե 40%-ը, անցկացնում է հողի վրա, իսկ ծառերի վրա ավելի շատ քնում կամ հանգստանում են: Ազատորեն շարվում և ցատկում են ճյուղից ճյուղ:
Կատվային լեմուրները շատ են սիրում առավոտյան ժամերին խմբով արևային լոգանք ընդունել, նստում են հետևի ոտքերի վրա, իսկ առջևի վերջույթները մեկնում են կողքի:
Կատվային լեմուրները շատ աղմկոտ կենդանիներ են։
Ապրում են 19-19 տարի։ Անազատության մեջ կարող են ապրել մինչև 20-25 տարի, երբեմն՝ 30 տարի։
ՍննդակարգըԽմբագրել
Սնվում են մրգերով, տերևներով, ծաղիկներով, խոտերով, բույսերի արմատներով նաև միջատներով:
ԲազմացումըԽմբագրել
Զուգավորման շրջանը սկսվում է ապրիլ կեսերից: Ձագերը ծնվում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
Էգը ծնում է մեկ, կամ երկու ձագ: Հղիությունը տևում է 134-ից 138 օր: Նորածին ձագերն առաջին երկու շաբաթը կպած են մոր մարմնին, այնուհետև բարձրանում են մեջքին:
Առաջին ինքնուրույն քայլերը սկսում են անել չորս շաբաթից և աստիճանաբար սկսում են ինքնուրույնություն ձեռք բերել: Ձագերը լրիվ ինքնուրույն են դառնում 5-ից 6 ամսականում:
Էգերը մնում են իրենց խմբերում, որտեղ ծնվել են, իսկ արուները երեք տարեկանում, երբ դառնում են սեռահասուն լքում են խումբը:
Պահպանման կարգավիճակըԽմբագրել
Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ (Բնության պահպանության միջազգային միություն) (IUCN) Կարմիր ցուցակում վտանգված (Endangered) կարգավիճակով և «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES) հավելված I–ում: