Կատունի լեռնաշղթա, Կատունյան բելկի (ռուս.՝ Кату́нский хребе́т), լեռնաշղթա Կենտրոնական Ալթայում, Ալթայի Հանրապետությունում։ Ջրբաժան է Կատուն, Արգուտ և Բերել գետերի միջև։ Երկարությունը մոտ 150 կմ է, բարձրությունը՝ մինչև 4506 Մ (Բելուխա

Կատունի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Ռուսաստան և  Ղազախստան
Նյութփոխակերպված ապար
ԼեռնաշղթաԱլթայական լեռներ
Բարձրություն (ԲԾՄ)4509 մետր
Երկարություն150 կմ
Մեծագույն գագաթԲելուխա
Կատունի լեռնաշղթա (Ռուսաստան)##
Կատունի լեռնաշղթա (Ռուսաստան)

Անվանում խմբագրել

Անվանումը ստացել է Կատուն գետից։ Հայտնի է նաև Կատունսկիյե Բելկի անունով։ Բելկի (ռուսերեն белки ― белок բառի հոգնակին) կոչում են Հարավային Սիբիրի այն գագաթները, որոնք ամռանն ամբողջ կամ նրա մեծ մասում ձյունածածկ են[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Կազմված է մետամորֆային թերթաքարերից, գրանի տներից։ Կենտրոնական մասում գերակշռում են ալպյան գագաթները, որոնց լանջերով իջնում է 386 սառցադաշտ (279 կմ²)։ Մինչև 2000-2200 մ բարձրությունը լանջերին աճում են կուենու և մայրու անտառներ, ավելի բարձր՝ ալպյան մարգագետիններ են և բուսականությունից զուրկ ժայռեր ու քարացրոններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատունի լեռնաշղթա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 291