Կատուների դաշնամուր (մուլտֆիլմ)

նուար ժանրի ավստրալիական կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ

«Կատուների դաշնամուր», նուար ժանրի ավստրալիական կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, որը պատմում է մարդակերպ կատուների մտացածին քաղաքի մասին։ Պրեմիերան կայացել է 2009 թվականին, այնուհետև ֆիլմը ներկայացվել է մի շարք փառատոններում, այդ թվում` ընտրված է եղել Անսի քաղաքում կայացած անիմացիայի 49-րդ միջազգային փառատոնում[1]։ Ֆիլմն արժանացել է մի շարք մրցանակների, ինչպես նաև ընդգրկվել է 2010 թվականի «Օսկար» կինոմրցանակի նախընտրելի թեկնածուների ցանկում[2][3]։

Կատուների դաշնամուր
անգլ.՝ The Cat Piano
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորԷդդի Ուայթ
ՍցենարիստEddie White?
ՀնչյունավորումՆիկ Քեյվ
ՊրոդյուսերՆիկ Քեյվ
ԵրաժշտությունBenjamin Speed?
Երկիր Ավստրալիա
Լեզուանգլերեն
Տևողություն8 րոպե
Թվական2009

Ֆիլմը հնչjունավորել է ավստրալիացի երաժիշտ Նիք Քեյվը, ով նաև եղել է ֆիլմի պրոդյուսերներից մեկը։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի իրադարձությունները հանգավորվում են գլխավոր հերոսի` կատու պոետի (հնչյունավորող` Նիք Քեյվ) գրած բանաստեղծության տեսքով։ Նա պատմում է կատուների քաղաքի մասին, որտեղ մեծ դեր ուներ երաժշտությունը. քաղաքում շատ երգիչներ և երաժիշտներ կային։ Գլխավոր հերոսը անհույս սիրահարված է երգչուհիներից մեկին և հաճախ դահլիճի վերջին շարքերում նստած՝ լսում է նրա երգերը։

Հանկարծ լավագույն երգիչներն ու երաժիշտները սկսում են անհետանալ։ Ոստիկանությունը, որը հետաքննում է գործը, սոսկ մարդկային ոտնահետքեր է գտնում։ Գլխավոր հերոսը կարծում է, որ առևանգողը, որն ապրում էր հեռավոր հորիզոնում տեսանելի բարձր աշտարակում, նպատակ ունի ստեղծել հսկայական կատուների դաշնամուր։ Այդ գործիքը տանջանք է կատուների համար, քանի որ դրա ստեղները սեղմելուն պես՝ ասեղներ են ցցվում, որպեսզի կատուները գոռան տարբեր ձայներով։ Հերոսն անհանգստանում է իր սիրելի երգչուհու համար և շտապում նրան նախազգուշացնել, բայց ուշանում է. գիշերը նրան առևանգում են։

Քաղաքն ընկղմվում է ցրտի և մշուշի մեջ, ձյուն է գալիս։ Չկարողանալով իրենից վանել տանջվող կատուների մասին մտքերը` հերոսը քաջերի խումբ է հավաքում, և նրանք նավակներով լողում են դեպի հեռավոր աշտարակը։ Այնտեղից հասնում էին կատուների ճիչերը. խելահեղ առևանգողը նվագում էր ահռելի երգեհոն հիշեցնող իր հրեշային գործիքը։ Հերոսը և նրա օգնականները հարձակվում են առևանգողի վրա, ցած նետում նրան աշտարակից, իսկ գերեվարված կատուներին ազատ են արձակում։

Կատուների քաղաքը վերադառնում է իր բնականոն կյանքին, նորից հնչում են երաժշտությունն ու երգերը։ Հերոսը առաջվա պես գաղտնի ստեղծագործում է` տպագրելով իր պոեմը կատարվածի մասին։ Վերջին դրվագում պատուհանին՝ նրա ուրվապատկերի կողքին, հայտնվում է երգչուհու ուրվապատկերը, որը քնքուշ հպվում է պոետի դեմքին։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 2009 - «Australian Film Institute Awards»` մրցանակ լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար[4][5]
  • 2009 - «Inside Film Awards»` մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար[6]
  • 2009 - 58-րդ միջազգային կինոփառատոն Մելբուրնում` մրցանակ լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար[7]
  • 2009 - 56-րդ միջազգային կինոփառատոն Սիդնեյում` Դենդի մրցանակ լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար[8]
  • 2009 - 4-րդ կինոփառատոն Ադելաիդայում` հանդիսատեսի հավանության մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար
  • 2009 - «APRA Screen Music Awards»` մրցանակ կարճամետրաժ ֆիլմի լավագույն սաունդթրեքի համար[9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Annecy Official Selection https://web.archive.org/web/20090912011353/http://www.safilm.com.au/Article/NewsDetail.aspx?p=16&id=594 |date=2009-09-12 }}
  2. Ten Animated Shorts Announced in Oscar Nomination Race(չաշխատող հղում)
  3. Short list of 10 Animated Shorts
  4. 2009 AFI Awards Nomination
  5. «2009 AFI Awards Nomination». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  6. «2009 IF Awards nomination». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  7. «The Cat Piano - Australian Film Festival Awards». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  8. «2009 Sydney Film Festival Dendy Awards». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  9. «2009 APRA/AGSC Screen Music Awards Nomination». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել