Կատի Կովաչ

հունգարացի երգչուհի

Կատի Կովաչ (հունգ.՝ Kovács Kati, հոկտեմբերի 25, 1944(1944-10-25)[1][2], Verpelét, Eger District, Հևեշ, Հունգարիա), հունգար երգչուհի, ով հատկապես հայտնի էր 1970-1990-ական թվականներին։

Կատի Կովաչ
Բնօրինակ անունհունգ.՝ Kovács Kati
Ի ծնե անունհունգ.՝ Kovács Katalin Anna Sarolta
Ծնվել էհոկտեմբերի 25, 1944(1944-10-25)[1][2] (80 տարեկան)
Verpelét, Eger District, Հևեշ, Հունգարիա
Երկիր Հունգարիա
Ժանրերջազ, փոփ ռոք և ֆոլկ ռոք
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլHungaroton?
ԿրթությունGardonyi Geza Cistercian High School, Eger, Hungary? (1963)
ԱմուսինIstván Lerch? և Tibor Koncz?
Պարգևներ
Կայքkovacskati.hu
 Kati Kovács Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կատի Կովաչը հանրաճանաչ է դառնում 1965 թվականին, երբ ելույթ է ունենում և գրավում առաջին հորիզոնականը ազգային «Ո՞վ ինչ կարող է» հեռուստաշոուին մասնակցելու ժամանակ։

  • 1966 թվականին նրա «Ես ձեզ չեմ լսի» («Nem Lesek Játékszered») երգը հաղթում է հունգարական «Táncdalfesztivál» կինոփառատոնին։
  • 1968 թվականին Կատին հանդես է գալիս նաև որպես դերասանուհի՝ խաղալով ներքոհիշյալ ֆիլմերում.
  • 1972 թվականին կրկին հաղթում է Táncdalfesztivál փառատոնին «Add már, uram, az esőt!» երգով։

1960-ական թվականների վերջին Կատին համագործակցում է «Express» նվագախմբի, իսկ 1970-ականների սկզբին «Juventus» և «Locomotiv GT» ռոք խմբերի հետ։ 1976-ից 1986 թվականները համագործակցում է «Universal» երաժշտական խմբի հետ։

  • 1975 թվականին հաղթում է Իռլանդիայում «It Would Be So Good To See You Again» (Nálad Lenni újra jó lenne) երգով Castlebar մրցույթում։ Նույն թվականին երգչուհին «Տարվա աստղ» մրցանակն է ստանում «Music Week» ամսագրի կողմից։
  • 1977 թվականին Կովաչը հաղթում է հունգարական Tessék választani! ռադիոմրցույթում «Mindent, ami szép» կոմպոզիցիայով։
  • 1979 թվականին երգչուհին կրկին հաղթում է Tessék választani! ռադիոմրցույթում՝ այս անգամ «Nem kéne mondanom» երգով։
  • 1980 թվականին երգչուհին թողարկում է իր ամենահայտնի երգերից մեկը՝ «Szeretni kéne» («Ես պետք է սիրեմ»)։

Բացի երաժշտությունից ու երգերից, Կատին գրում է նաև բանաստեղծություններ։

Երգչուհին համաշխարհային հիթեր է կատարել մայրենի հունգարերենով։

Ավելի քան հիսուն երգերի հեղինակ է[3]։

Ելույթներով հանդես է եկել ԽՍՀՄ մայրաքաղաք Մոսկվայում[4]։

Մրցանակներ

խմբագրել
  • 1994 - «Հունգարիայի Հանրապետությանը մատուցած ծառայության» մրցանակ
  • 2014 - Կոշութի մրցանակ
  • Հունգարիայի պետական պարգև

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Kati Kovacs (Кати Ковач)
  4. «Кати Ковач — частый гость нашей страны». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատի Կովաչ» հոդվածին։