Կատերինա Ռոտերսը վիզուալ արվեստագետ է, ով զբաղվում է ճարտարապետական լուսանկարչությամբ։

Կատերինա Ռոտերս
Ծնվել էմայիսի 24
ԾննդավայրԳերմանիա
ՔաղաքացիությունՀունգարիա
Մայրենի լեզուգերմաներեն
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունԴյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա (1999)
Երկեր«Հունգարական խորանարդ-տներ»
Մասնագիտությունլուսանկարչուհի
Գործունեությունլուսանկարչություն, ճարտարապետություն
ԱմուսինԺոզեֆ Զոլնոկի
Պարգևներ և
մրցանակներ
«DAM» ճարտարապետական գրքերի մրցանակ 2014[1]

Կիսագերմանացի-կիսահունգարացի Կատերինա Ռոտերսը ծնվել է Գերմանիայում։ Ընտանիքում նրա հայրը եղել է հունգարացի։ Կատերինա Ռոտերսը սովորել է կերպարվեստ Դյուսելդոլֆի գեղարվեստի ակադեմիայում և ստացել դոկտորի աստիճան (DLA) Հունգարիայի Կերպարվեստի համալսարանում՝ Բուդապեշտում։ 2003 թվականին գալով Հունգարիայի մի փոքր գյուղ՝ նա հիացել է «հունգարական խորանարդներով», որոնք ճարտարապետական դետալներ էին և առաջացել էին 1920-ական թվականներին Հունգարիայում[2]։

Հունգարական խորանարդների լուսանկարչական շարքը խմբագրել

Մագյար Կոկան կամ այլ կերպ ասված հունգարական խորանարդը Հունգարիայի տների ստանդարտացված տեսակ է, որ առաջացել է 1920-ական թվականներին։ Այն նախագծվել է որպես հիմնական գործառույթներ կատարող տուն Բուդապեշտի արվարձանների համար, սակայն այն այնուհետև կապվել է հետխատերազմական կոմունիստական ժամանակաշրջանի հետ, երբ շատ գյուղեր վերակառուցվում էին, իսկ հունգարական այդ տները վերանվանվեցին Կադար Կոկա այն իրադարձությունից հետո, երբ Հունգարիայի կոմունիստական նախագահ Յանոս Կադարը համատարած դարձավ։

Հունգարական խորանարդների լուսանկարչական շարքում Կատերինա Ռոտերսը բացահայտում է շենքերի առաջնամասերի ճարտարապետական դեկորացիաները։ Ռոտերսը մաքրում է նկարված տների լուսանկարները՝ հեռացնելով ցանկապատերը, երկաթգծերը, ճանապարհային նշանները, ալեհավաքները և նմանատիպ բաները, որ հնարավորություն չի տալիս դիտողին կենտրոնանալու դետալների վրա[3]։

Ռոտերսի հունգարական խորանարդների լուսանկարչական շարքը, որում պատկերված են Հունգարիայում կոմունիստական տները հայտնվել է CNN style-ում[4]։

Կապը Հայաստանի հետ խմբագրել

Տեսողական արտիստ Կատերինա Ռոտերսը նոյեմբերի 7-ին մեկնարկեց մեկ ամիս տևողությամբ ճարտարապետական դասընթաց Թումոյում։ Դասընթացը կենտրոնացված էր քաղաքային վայրերին ու ճարտարապետությանը՝ որպես մի մոդելի, որով հիմնավորապես սահմանվում է կենսակերպը։

Դասընթացը մասնակիցներին ծանոթացրեց ճարտարապետական լուսանկարչությանը Երևանում շրջագայությունների և քարտեզագրման միջոցով[5]։ 2014 թվականի դեկտեմբերի 13-ին Թումոյում մեկնարկեց «Այլ հասարակության հետքերով» մեկ շաբաթ տևողությամբ լուսանկարչության ցուցահանդեսը, որին հաջորդեց հանդիպում քննարկումը։

Ցուցահանդեսը ընդգրկեց վիզուալ արվեստագետ Կատարինա Ռոտերսի վեց շաբաթ տևողությամբ ճարտարապետական լուսանկարչության դասընթացի արդյունքները։ Մասնակիցները կենտրոնացել են ներկայացնելու, թե ինչպես է քաղաքային ճարտարապետությունը արտացոլում մարդկանց կյանքը։ Նրանք ուսումնասիրել են ճարտարապետական լուսանկարչության մեթոդները, լուսանկարելով Խորհրդային ժամանակակից ճարտարապետական կառույցները Երևանում[6]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել