Կատենստուտ (հոլ.՝ Kattenstoet, «Կատուների փառատոն»), տոնական շքերթ է Բելգիայի Իպր քաղաքում` ի պատիվ կատուների։ Այն պարբերաբար անցկացվում է 1955 թվականից, մայիսի երկրորդ կիրակի օրը[1]։ 44-րդ շքերթը տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 10-ին[2]. 45-րդը տեղի ունեցավ 2018 թվականի մայիսի 13-ին[3]։ Միջոցառումը հարգանքի տուրք է Իպրի մահուդագործների պալատի զանգակատնից կենդանի կատուներ նետելու միջնադարյան իպրեսյան ավանդույթի հիշատակին, որը տեղի է ունենում դրա ներքևում գտնվող քաղաքի հրապարակում։

Մինեկե Պուսը, փառատոնի հերոսներից մեկը:

Պատմություն խմբագրել

Կան տարբեր լեգենդներ այն մասին, թե ինչպես է առաջացել կատուներ նետելու ավանդույթը։ Հնարավոր բացատրություններից մեկը այս կենդանիներին կախարդության հետ կապելու հավատքն է և բարձրությունից նրանց նետումը, որն անխուսափելիորեն հանգեցնում էր մահվան, խորհրդանշում էր չար ոգիների կործանում[4]։ Այսպիսի իրադարձության վերջին հիշատակումը 1817 թվականն է[1]։

Մեկ այլ լեգենդի մեջ ասվում է, որ կատուները բերվել են մահուդագործների պալատ, որպեսզի օգնեն վնասատուների դեմ պայքարելու համար։ Մինչև ջեռուցման ժամանակակից համակարգերի և պահպանման մեթոդների հայտնվելը, երբ ցուրտը սկսվում էր, բուրդ պահվում էր պալատի վերին հարկերում։ Գարնանային տաքացումներից և բուրդի վաճառքից հետո կատուներն իբր ողջ-ողջ նետվել են զանգակատնից[5]։

Ժամանակակից փառատոն խմբագրել

 
Կատենստուտը 1958 թվականին

Որպես այս պրակտիկայի խորհրդանշական վերածնունդ, տոնակատարությունների շքերթի ժամանակ ծաղրական հագուստ հագած տղամարդը Կլոտյեի պալատի զանգակատնից պլյուշ մանկական կատվի խաղալիքը ցած է նետում ամբոխի մեջ, որը սպասում էր գրկաբաց բռնել խաղալիքը։ Զանգակատնից կատուներ նետելը ուղեկցվում է խաղալիք լցոնված կախարդի այրմամբ։ Մասնակիցները հաճախ հագնվում են կատուների, կախարդների, մկների և միջնադարյան քաղաքաբնակների հագուստներով, իսկ փառատոնին մասնակցում են նաև փողային նվագախմբեր և ձիասպորտներ։ 2012 թվականին շքերթին մասնակցում էր շուրջ 2000 մարդ[6]։

Փառատոնը հայտնի զբոսաշրջային իրադարձություն է Բելգիայում և օգնում է ամրապնդել տեղական զբոսաշրջային տնտեսությունը Իպրի շրջանում։ 2000 թվականին միջոցառմանը մասնակցում էր 8000 մարդ[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Alexandra Powe Allred Cats' Most Wanted: The Top 10 Book Of Mysterious Mousers, Talented Tabbies And Feline Oddities. — Potomac Books[en], 2005. — С. 234. — ISBN 9781574888584
  2. Streams, Kimber. «Kattenstoet, A Cat Parade Held Every Three Years in Ypres, Belgium». Laughing Squid. Laughing Squid LLC. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  3. «Kattenstoet (official site)». Vredesstad Ieper (Ypres town council). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. George McDonald Frommer's Belgium, Holland & Luxembourg. — Frommer's. — С. 203. — ISBN 978-0-470-38227-1
  5. «De Kattenfeesten te Ieper. Een analyse van de Kattenstoet en het Kattenwerpen aan de hand van de theorie van Hobsbawm» (հոլանդերեն). Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.
  6. Brett Ackroyd (2012 թ․ մայիսի 12). «Love cats? We do too». Cheap Flights. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատենստուտ» հոդվածին։