Իպրի մահուդագործների պալատ

Իպրի մահուդագործների պալատ, Եվրոպայի խոշորագույն աշխարհիկ, գոթական կառույցներից մեկը՝ կառուցված 1200 թվականից մինչև 1304 թվականը կառուցված: 70 մետր բարձրությամբ բեֆուրայի շինարարությունն ավարտվել է 1230 թվականին: Բելգիական և ֆրանսիական այլ բեֆուրաների հետ միասին այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ՝ ID 943—010[1] համարի ներքո:

Իպրի մահուդագործների պալատ
Belfry of Ypres.JPG
Երկիր`Flag of Belgium.svg Բելգիա
Ճարտարապետական ոճ`Գոթական ճարտարապետություն

Հրդեհ 1914 թվականինԽմբագրել

 
Մահուդագործների պալատի հրդեհը 1914 թվականի նոյեմբերի 22-ին

Մահուդագործների պալատն Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում ամբողջությամբ ոչնչացվեց և վերստեղծվեց միայն 1967 թվականին: Շենքի հիմքում այսօր էլ նկատելի են մահուդագործների պալատի քարերը:

Մահուդագործների պալատն այսօրԽմբագրել

Այսօր մահուդագործների պալատում տեղակայված է In Flanders Fields թանգարանը, որը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններին: Թանգարանի անվանումը վերահղում է Իպրի մոտ մարտնչած կանադացի ռազմական բժիշկ և պոետ Ջեն ՄքՔրեյի (1872-1918) բանաստեղծությանը:

In Flanders fields the poppies blow
Between the crosses, row on row
That mark our place; and in the sky
The larks, still bravely singing, fly
Scarce heard amid the guns below.
We are the dead. Short days ago
We lived, felt dawn, saw sunset glow
Loved, and were loved, and now we lie
In Flanders fields.
Take up our quarrel with the foe:
To you from failing hands we throw
The torch; be yours to hold it high.
If ye break faith with us who die
We shall not sleep, though poppies grow
In Flanders fields.

Բանաստեղծության առաջին տունը՝ Ա. Յարոյի թարգմանությամբ.

  Ամենուր կակաչները թախծի մոմերով են այրվում,

Պատերազմի ժամանակ այրված ֆլանդերյան դաշտերում,

Գորշ խաչերի մոտ, որոնք հարևանությամբ են կանգնած,

Այն վայրերում, որտեղ մեր աճյունն է թաղված:

 


Այս բանաստեղծությունները ոգեշնչել են ամերիկացի պրոֆեսոր Մոյնու Միքայելին՝ օգտագործելու կակաչը՝ ի նշան Առաջին համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակի, և ավելի լայն՝ որպես առհասարակ բոլոր պատերազմներում զոհվածների: Այսօր այդ ավանդույթը գոյություն ունի Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում[2], Բելգիայում:

Մահուդագործների պալատի բեֆուրայի մեջ կա մի կարիլիոն, որն ունի 49 զանգակ և ընդհանուր առմամբ 11 892 կգ է կշռում: Կարիլիոնը քառորդ ժամը մեկ կատարում է 17-րդ դարի «Het Iepers Tuindaglied» երգը, որը նկարագրում է Իպրի՝ 1383 թվականի[3] պաշարումը:

Կատվային շքերթԽմբագրել

Իպրի ավանդական «կատվային շքերթի» (հոլ.՝ Kattenstoet) կուլմինացիան կատուների նետումն է բեֆուրայի վերին հարկից. 12-րդ դարից սկսած և նույնիսկ մինչև 1817 թվականը այդ նպատակի համար օգտագործվում էին իրական կենդանիներ, 1955 թվականին ավանդույթը վերականգնվեց, սակայն կենդանի (շնչավոր) կատուների փոխարեն սկսեցին կիրառել փափուկ խաղալիքներ:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել