Իպր
Իպր[3] (ֆր.՝ Ypres), քաղաք Բելգիայի արևմուտքում, Արևմտյան Ֆլանդրիա նահանգում։ Տեղակայված է Ֆրանսիայի սահմանին կից Իպերլի գետի ափին[4]։ Մեծ Լիլ եվրոշրջանի մասն է կազմում։ Ըստ 2006 թվականի տվյալների բնակչությունը՝ 34․897 բնակիչ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Իպր | |||||
հոլ.՝ Ieper | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 130,61 կմ² | ||||
Բնակչություն | ▲34 964 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 057 | ||||
Փոստային ինդեքսներ | 8900[2], 8902[2], 8904[2], 8908[2] և 8906[2] | ||||
Պաշտոնական կայք | ieper.be | ||||
| |||||
ՊատմությունԽմբագրել
Առաջին անգամ Իպրը հիշատակվել է 8-րդ դարում, այն միջնադարյան Եվրոպայի ամենահարուստ քաղաքներից մեկն էր՝ 80 հազար բնակչությամբ։ 12-14-րդ դարերում այն մարտահրավեր է նետել Բրյուգգեին և Գենտին՝ դառնալով Ֆլանդրիաի գլխավոր մահուդագործական կենտրոնը։ Հարյուրամյա պատերազմի ընթացքում անգլիացիների կողմից երկարատև պաշարման արդյունքում խաթարվել է քաղաքի բարեկեցությունը։ 14-րդ դարի վերջում, երբ տեղական եպիսկոպոսը Յանսենն էր (Յանսենիզմի հիմնադիրը), Իպրում արդեն ապրում էր 5 հազար մարդ։ Տնտեսությանը հետագա վնաս է հասցրել Լյուդովիկոս 14-րդի պատերազմները, երբ Սեբաստիան Լը Պրետր դը Վոբանի կողմից ամրացված քաղաքը բազմիցս ենթարկվել է պաշարումների։
Իպրի ամրոցը չորս անգամ գրավվել է ֆրանսիացիների կողմից, 1648, 1649, 1658 և 1678 թվականներին և մնացել է Ֆրանսիայի տիրապետության տակ մինչև 1713 թվականի Ուտրեխյան պայմանագիրը, ըստ որի քաղաքն անցել է Նիդեռլանդներին։ 1715-1782 թվականներին ամրոցը զբաղեցրել է հոլանդական կայազորը։ 1744 թվականին Լյուդովիկոս 15-րդը տիրել է Իպրին, որը երկար չի տևել։ 1744 թվականի հունիսի 6-ին սկսվել է Իպրի նոր պաշարումը։ 1794-1814 թվականներին քաղաքը Ֆրանսիայի տիրապետության տակ է եղել, այնուհետև՝ Բելգիայի և Նիդեռլանդների[4][5]։
Առաջին համաշխարհային պատերազմԽմբագրել
Իպրը համաշխարհային պատմության մեջ իր տեղը հաստատել է որպես Համաշխարհային պատերազմի արևմտյան ճակատի հենակետ: Մեծ Բրիտանիայի պաշտպանական կռիվներում Իպրյան ելուստը եղել է երեք խոշոր մարտերի դաշտը, որի ընթացքում 1915 թվականին գերմանացիները պատմության մեջ առաջին անգամ օգտագործել են քիմիական զենքեր` քլոր և 1917 թվականին, նաև առաջին անգամ որպես զենք՝ մանանեխի գազ:
Անտանտի 250․000 զինվորներից, որոնք ընկել են Իպրի մոտ, յուրաքանչյուր հինգերորդը չի հուղարկավորվել։ Ի հիշատակ դրա 1927 թվականին բրիտանական միջոցներով բացվել է հաղթակամար, որը կոչվում է «Մենենյան դարպասներ»։ Հուշարձանի վրա փորագրված է 54 հազար զոհվածների անունները, որոնք ընկել են այս վայրերում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ընդհանուր առմամբ քաղաքում կա ավելի քան 140 ռազմական գերեզմանոց և հուշարձան։
Տեսարժան վայրերԽմբագրել
Հին քաղաքը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գրեթե ամբողջովին ավերվել է, բայց այնուամենայնիվ, նրա առավել նշանակալից կառույցները վերականգնվել են: Նրանց մեջ առաջին տեղն էր զբաղեցնում գոթական քաղաքացիական ճարտարապետության հուշարձանը։
Քաղաքի Սուրբ Մարտինի (13-15 դարեր) տաճարում է ամփոփված Յանսենը: Նոր և նորագույն ժամանակներում դա պատերազմի հետևանքով եվրոպական քաղաքի լիակատար ոչնչացման (և հետագա վերակառուցման) առաջին դեպքն էր:
Երեք տարին մեկ անգամ Իպրում անցկացվում է Կատուների փառատոն, ի հիշատակ սարսափելի ավանդույթի՝ կենդանի կատուներին քաղաքի աշտարակից դեն նետելը, որը գոյություն է ունեցել մինչև 19-րդ դարի սկիզբը։ Տոնախմբության ժամանակ աշտարակից խաղալիք կատուներ են դեն նետվում:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Wettelijke Bevolking per gemeente op 1 januari 2018 — Statbel.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Crossroads Bank for Enterprises
- ↑ Общепринятая передача названия в русских текстах, основанная на французском названии. Согласно нидерландско-русской практической транскрипции, нидерландское название должно передаваться на русский как Ипер.
- ↑ 4,0 4,1 Կաղապար:ВТ-ВЭС
- ↑ V. D. Musset-Pathay, «Relations des principaux siéges», Paris, 1806
Արտաքին հղումներԽմբագրել
- Де Лазари А. Н. Первая германская газобаллонная атака на западноевропейском театре мировой войны у г. Ипра 22 апреля 1915 г. // Химическое оружие на фронтах Мировой войны 1914—1918 гг.: Краткий исторический очерк / А. Н. Де Лазари; Науч. ред. и коммент. М. В. Супотницкого. — М.: Вузовская книга, 2008. — 268 с. — 300 экз. — ISBN 978-5-9502-0314-5
- Де Лазари А. Н. Иприт — «желтый крест» // Химическое оружие на фронтах Мировой войны 1914—1918 гг.: Краткий исторический очерк / А. Н. Де Лазари; Науч. ред. и коммент. М. В. Супотницкого. — М.: Вузовская книга, 2008. — 268 с. — 300 экз. — ISBN 978-5-9502-0314-5
- Cats Parade.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իպր կատեգորիայում։ |