Կատար (Զանգեզուրի գավառ)
Կատար, գյուղ Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[1][2]։ Գտնվում էր Ղափանի ոստիկանական շրջանում, Ղափան քաղաքից 3-3.5 կմ հյուսիս-արևմուտք։
Գյուղ | |
---|---|
Կատար | |
Երկիր | Արևելյան Հայաստան |
Նահանգ | Ելիզավետպոլի նահանգ |
Գավառ | Զանգեզուրի գավառ |
Այլ անվանումներ | Ղաթար, Ղաթարն |
Տեղաբնականուն | կատարցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Պատմություն խմբագրել
Հնում մտնում էր Սյունիք աշխարհի Բաղք գավառի մեջ։
1920—ական թվականներին գյուղը լքվել է։ Տարածքը զետեղել են Զանգեզուրի պղձնի կոմբինատի պայթուցիկ նյութերը, իսկ 1940-ական թվականների բնակավայրի տարածքը մտել է Ղափան քաղաքի շրջագծի մեջ։
Բնակչություն խմբագրել
1908 թվականին գյուղն ունեցել է 733 կովկասի թաթար բնակիչ[1]։
Կատարի ազգաբնակչության փոփոխությունը.
Տարի | 1886 | 1907 | 1914 |
---|---|---|---|
Բնակիչ | 250 | 380 | 139 |
Տնտեսություն խմբագրել
Բնակավայրն հայտնի էր իր պղնձի պաշարներով։ Տարեկան արտադրվում էր 20000 փութ պղինձ։ Այժմ պաշարները սպառվել են։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Գյուղում գտնվում էր Կատարի վանքը, որի ավերակները նշմարվում էր մինչև օրս[2]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Зангезурский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 968