Կատարինա Ֆելիցիա վան Ռես

Կատարինա Ֆելիցիա վան Ռես (հոլ.՝ Catharina Felicia van Rees, օգոստոսի 22, 1831(1831-08-22)[1][2], Զուտֆեն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[2] - մարտի 28, 1915(1915-03-28)[2], Վելպ, Ռեյդեն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[2] և Վելպ[3]), նիդերլանդացի գրող, կոմպոզիտոր և ակտիվիստ ֆեմինիստ[4]։ Երբեք չապրելով Հարավային Աֆրիկայում, նա մտել է երկրի պատմության մեջ որպես Հարավային Աֆրիկայի առաջին օրհներգերից մեկի հեղինակ։

Կատարինա Ֆելիցիա վան Ռես
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 22, 1831(1831-08-22)[1][2]
ԾննդավայրԶուտֆեն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[2]
Մահացել էմարտի 28, 1915(1915-03-28)[2] (83 տարեկան)
Մահվան վայրՎելպ, Ռեյդեն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[2] կամ Վելպ[3]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մայրենի լեզուհոլանդերեն
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, կոմպոզիտոր, կանանց իրավունքների պաշտպան և խմբագիր

Կենսագրություն խմբագրել

1831-1869 խմբագրել

Ռիխարդուս վան Ռիսի (ըստ տարբեր աղբյուրների՝ հարկային տեսուչ[5], կամ նոտար[6]) և Կոնստանս Վիլհելմինա Պիպերի[7] բազմանդամ ընտանիքի կրտսեր դուստրն էր։ Նրա հայրը մահացել է, երբ նա ընդամենը 7 տարեկան է եղել։ Ընտանիքի կարիքները հոգացել է մոր չամուսնացած եղբայրը[7], որը, մասնավորապես, զբաղվել է Կատարինայի կրթությամբ և օգնել է նրան զարգացնել իր երաժշտական տաղանդը[4]։ Արդեն 5 տարեկանից Կատարինան ստեղծագործություններ է գրել դաշնամուրի համար[7], իսկ 18 տարեկանից ինքն է կատարել իր ստեղծագործությունները։ 1855 թվականին նրա կյանքի համար վճռորոշ իրադարձություն է տեղի ունեցել․ նրա «Դեբյուտանտներ» կատակերգական օպերան բեմադրվել է Ուտրեխտում՝ փոքրիկ հանդիսատեսի համար։ Մոր պնդմամբ, ով կարծել է, որ երաժշտությամբ զբաղվելը իրենց արժանապատվությունից ցածր է, նա ստիպված է եղել հրաժարվել Փարիզ մեկնելու և երաժշտություն սովորելու առաջարկից։

1862-1867 թվականներին Կատարինան ապրել է հայտնի բարերար և հասարակական գործիչ Ժաննա Մերկուսի հետ Առնհեմի մոտակայքում։ Քանի որ նրա համար, որպես չամուսնացած կնոջ, դժվար է եղել այդ պայմաններում ապրուստ վաստակել՝ զբաղվելով միայն կոմպոզիտորական գործունեությամբ։ Կատարինան իրեն նվիրեց կանանց իրավունքների պաշտպանությանը՝ սկսելով պաշտպանել նրանց կրթության և տարբեր մասնագիտություններով զբաղվելու իրավունքների ընդլայնումը։ Այդ ժամանակվանից նա երաժշտությամբ զբաղվելու հետ մեկտեղ անցել է իր գրական կարիերայի զարգացմանը։ «Ժամանակի հայելի» թերթում հրապարակվող հոդվածաշարում նա անդրադարձել է չամուսնացած կանանց կարգավիճակի խնդիրներին։

1870-1889 խմբագրել

1870 թվականին նա հանդես եկավ ազատագրական պամֆլետով, որը գրվել է որպես բաց նամակ Հոլանդիայի կանանց։ Այդտեղ նա առաջ է քաշել կոնկրետ առաջարկներ՝ Հոլանդիայում միջնակարգ կրթության զարգացման շրջանակներում ստեղծել ավելի շատ դպրոցներ աղջիկների համար, ինչպես դա տեղի է ունեցել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Նա մատնանշել է «Ժամանակի հայելին» թերթի խմբագիր Յան Պիտեր դե Կեյզերի նախաձեռնությունը, ով 1860 թվականին հիմնել է հանրային դպրոց[8] Արնեմում[4]։

Պամֆլետի հրապարակումից մեկ տարի առաջ նա տեղափոխվել է Գերմանիա, որտեղ կենսամակարդակը շատ ավելի բարձր է եղել։ Ապրել է Բոնում, որտեղից շարունակել է բազմաթիվ հոդվածներ և գրական ստեղծագործություններ ուղարկել Հոլանդիա՝ տպագրության համար։ Գերմանիայում նա սերտ կապեր է պահպանել ֆեմինիստ, Համագերմանական կանանց միության (գերմ.՝ Allgemeine Deutsche Frauenverein) նախագահ Լուիզա Օտտո-Պետերսի հետ, համագործակցել է նաև «Նոր ուղիներ» (գերմ.՝ Neue Bahnen) պարբերականի հետ[7]։ Բացի այդ, 1870-1873 թվականներին նա լայնորեն հրապարակվել է «Մեր կոչումը» (հոլ.՝ Onze Roeping) հոլանդական նոր ֆեմինիստական հրատարակությունում, որը խմբագրել է Բեթսի Պերկը։

Միաժամանակ նա գրել է երկհատոր ստեղծագործություն Ֆրանսիայի հարավում և Իտալիայում իր ճանապարհորդությունների մասին՝ «Հիշողություններ հարավի մասին» (հոլ.՝ Herinneringen aan het Zuiden) վերնագրով, որը լույս է տեսել 1872 թվականին։

1873 թվականին «Մեր կոչումը» ամսագրի հրատարակության դադարեցումից հետո նա սկսել է համագործակցել «Մեր նպատակը» (հոլ.՝ Ons Streven) հրատարակության հետ (1870-1878), բայց այստեղ նրան հաջողվել է հրապարակել միայն մեկ հոդվածաշար և քննադատական ակնարկ Մեծ Բրիտանիայում սպիրիտիզմի վերաբերյալ։ Անհաջող է եղել նրա փորձը՝ դե Կեյզերի հետ միասին ստեղծել կանանց համար նախատեսված նոր ամսագիր, ինչպես նաև խմբագրել նիդերլանդացի գրողների գրքերի շարք գերմանական «Բոն» հրատարակչության համար։

Չնայած 1870-ական թվականներին գրական աշխատանքը նրա հիմնական զբաղմունքն է եղել, Կատարինան վերադարձել է երաժշտական ստեղծագործություն գրելուն։ Իր վաղեմի ծանոթ՝ Տրանսվաալի 4-րդ նախագահ (1871–1876) Թոմաս Ֆրանսուա Բյուրգերսի խնդրանքով, ով Բոն է եկել նրան հանդիպելու, նա գրել է այդ հանրապետության օրհներգը։ Սակայն 1876 թվականին Տրանսվաալն այլ օրհներգ է ընդունել, բացի այդ, մամուլը սխալմամբ նրա մեղեդին վերագրել է մեկ այլ կոմպոզիտորի։ Ինչպես ինքն է գրել․ «Տրանսվաալյան երգն ինձ այնքան տառապանք պատճառեց, որ ավելի լավ կլիներ, եթե ես այն չգրեի»։ Միայն 19-րդ դարի վերջին նրա երգը աստիճանաբար հայտնի է դարձել բուրերի շրջանում և համարվում է աֆրիկաներների մշակութային ժառանգության խորհրդանիշներից մեկը։

1870-ականների վերջից նրա վեպերը գնալով ավելի քիչ հաջողություններ են ունեցել։ Այդ պատճառով էլ նա ավելի քիչ է գրել և ձեռնամուխ է եղել կոմպոզիտորների ու երաժշտական ստեղծագործությունների մասին քննադատական հոդվածներ գրելուն։ Այդ պահին նա կարճ ժամանակով վերադարձել է Հոլանդիա։

1890-1915 խմբագրել

1890-ական թվականներին Վան Ռեսը վերադարձել է Գերմանիա և բնակություն հաստատել Դարմշտադտում, որի հիմնական պատճառը փողի բացակայությունն է եղել, քանի որ այդ ժամանակ Հոլանդիայում կյանքն ավելի թանկ էր։ 1901 թվականին ֆեմինիստական շարժումը մեծ շուքով նշել է նրա 70-ամյակը։ Այդ առիթով հավաքված գումարները նա որոշել է ուղարկել մարտնչող բուրերին օգնելու համար[7]։ Առողջական խնդիրների պատճառով նա ավելի ու ավելի քիչ է գրել։

Կատարինա Ֆելիցիա վան Ռեսը մահացել է 83 տարեկան հասակում։

Գրականություն խմբագրել

  • FREDERIKS, Johannes Godefridus, et Frans Josef Peter VAN DEN BRANDEN. «Rees (Catharina Felicia van)»: Biographisch woordenboek der Noord- en Zuidnederlandsche letterkunde, Amsterdam, Éditions L.J. Veen, 1888—1891, P.
  • JACOBS, Ingrid. «Catharina van Rees»: հոլ.՝ Biografisch Woordenboek Gelderland, deel 5, Bekende en onbekende mannen en vrouwen uit de Gelderse geschiedenis, dr. J.A.E. KUYS, drs. C.A.M. GIETMAN, drs. R.M. KEMPERINK, E. PELZERS et dr. P.W. VAN WISSING (réd.), Hilversum, Verloren, 2006, P.
  • JENSEN, Lotte. «Rees, Catharina Felicia van (1831—1915)»: հոլ.՝ Biografisch Woordenboek van Nederland, [en ligne], 2, [1]
  • TER LAAN, Kornelis. «Rees, Catharina van»: հոլ.՝ Letterkundig woordenboek voor Noord en Zuid, La Haye/Jakarta, G.B. van Goor Zonen’s Uitgeversmaatschappij, 1952 (2e impression), P.
  • VAN DEYSSEL, Lodewijk. «Boekbeoordelingen»: հոլ.՝ De Nieuwe Gids, 4, 1888, II, P.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Catharina Felicia van Rees — 2009.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Archivio Storico Ricordi — 1808.
  3. 3,0 3,1 3,2 WeChangEd
  4. 4,0 4,1 4,2 «JENSEN, biographie en ligne sur historici.nl». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
  5. Catharina Felicia van Rees
  6. «TER LAAN, 429». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «JACOBS, biographie en ligne». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
  8. Nutskweekschool voor Onderwijzeressen

Արտաքին հղումներ խմբագրել