Կատարավոր խխունջ
Կատարավոր խխունջ
Կատարավոր խխունջ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ
Տիպ/Բաժին Փափկամարմիններ (Mollusca)
Ենթատիպ Conchifera
Դաս Փորոտանիներ (Gastropoda)
Վերնաընտանիք Lymnaeoidea
Ընտանիք Տափակխխունջներ
Ցեղ Planorbis
Տեսակ Կատարավոր խխունջ (P. Կատարավոր)
Միջազգային անվանում
Planorbis Կատարավոր խխունջ

Կատարավոր խխունջ (լատին․՝ Planorbis carinatus), տափակ խխունջների ընտանիքին պատկանող փափկամորթ կենդանի, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

3 մմ բարձրությամբ և 18 մմ լայնությամբ սկավառակաձև խեցին բավական խոշոր է, արագ աճող պտույտներով, որոնց թիվը հասնում է հինգի, վերջին պտույտի ծայրամասում՝ բարձրության մեջտեղում, ունի լավ արտահայտված սուր կատար[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հայաստանում, Եվրոպայում, Արևմտյան Սիբիրում և Անդրկովկասում։ Սևանա լճի ավազանում։ Այս կենդանին նախկինում ապրում էր հենց լճում (հայտնի էր լճի հյուսիսարևելյան ափամերձ տարածքից` Ծափաթաղ և Արեգունի գյուղերի միջև ընկած հատվածում), բայց ջրի մակարդակի իջնելուց հետո, հավաքներում չի հանդիպել։ Լճից դուրս հանդիպման միակ վայրն Արգիճիի գետահովիտն է` Վաղաշեն գյուղի քոչավայրերից վեր[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է ափամերձ բուսատափակ հատվածներում, ներկայումս լեռնահովիտով թույլ թեքությամբ հոսող գետերի մոտ, հանդիպում է բույսերի սորջրյա մասերի վրա[1]։

Պահպանություն խմբագրել

Կրճատվող թվաքանակով հազվագյուտ, սառցային շրջանի ռելիկտ տեսակ է, որը բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Վտանգման հիմնական գործոններն են՝ Արգիճի գետի հիդրոլոգիական ռեժիմի փոփոխությունը և աղտոտումը և Սևանա լճի մակարդակի իջեցմամբ պայմանավորված տեսակի ապրելավայրերի չորացումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատարավոր խխունջ» հոդվածին։