Կատայուն Ռիահի (պարս․՝ کتایون ریاحی, դեկտեմբերի 31, 1961(1961-12-31)[1], Թեհրան, Իրան), կինոյի և հեռուստատեսության պարսիկ դերասանուհի, կանացի լավագույն դերերի մրցանակակիր ու դափնեկիր[2], ավելի ուշ՝ հասարակական գործիչ և բարեգործ: Բարեգործական «Komak Charity Foundation» կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն[3][4]:

Կատայուն Ռիահի
Katayoun Riahi.jpg
Ռիահին 2016 թվականին
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 31, 1961(1961-12-31)[1] (58 տարեկան)
Ծննդավայր՝Թեհրան, Իրան
Քաղաքացիություն՝Flag of Iran.svg Իրան
Մասնագիտություն՝դերասանուհի
IMDb։ID 1442555
http://katayounriahi.com

Կենսագրություն և կարիերաԽմբագրել

Կատայուն Ռիահին ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 31-ին, Թեհրանում: Ստանալով գրականության և մարդաբանության բարձրագույն կրթություն՝ մի քանի տարի զբաղվել է գրական աշխատանքով, այնուհետև զբաղվել է կատարողական գործունեությամբ:

Առաջին անգամ տեսախցիկի դիմաց հայտնվել է 1985 թվականին՝ «Հարևանավարի ստվեր» հեռուստասերիալում:

1987 թվականից սկսել է նկարահանվել կինոյում՝ մեծ էկրանի համար: Իր դեբյուտային ֆիլմերից մեկի՝ «Աշուն»-ի, համար «Ֆաջր» կինոփառատոնում «լավագույն կանացի դեր» անվանակարգում առաջադրվել է «Բյուրեղային Սիմուրգ» մրցանակի: 2002 թվականին «Գաղտնի երեկո» ֆիլմում դերի համար Կահիրեի միջազգային կինոփառատոնում պարգևատրվել է որպես «լավագույն դերասանուհի» և ևս մեկ անգամ առաջադրվել է «Բյուրեղային Սիմուրգ» մրցանակի[5]:

2009 թվականին Կատայունը հայտարարել է դերասանուհու կարիերան ավարտելու իր որոշման մասին[6]:

ՖիլմագրությունԽմբագրել

Կինոյում

  • Հախճասալ - 2013
  • Տամաս Շեյտանի - 2013
  • Կաշտի Անժելիկա - 2009
  • Գարիբե - 2008
  • Պայիզան - 2008
  • Հրավեր - 2008
  • Տիկին - 2003
  • Ինչ-որ մի տեղ - 2003
  • Գաղտնի երեկո - 2002
  • Կինո չի խոսում - 2002
  • Տիրամայր - 2002
  • Այլ տեղերում - 2002
  • Կրիա - 1996
  • Մայիս Ողորմած - 1995
  • Քարավան - 2002
  • Կապվել չարության հետ - 2002
  • Բախտավորի կյանքը - 1990
  • Բնակարան № 13 - 1990
  • Անջելիկայի նավը - 1988
  • Վերջին րոպեին - 1988
  • Օտարներ - 1987
  • Տեղեկատու - 1987
  • Անկում - 1987

Հեռուստատեսությունում

  • Յուսուֆ մարգարե - 2008
  • Տասերորդ գիշեր - 2001
  • Անձրևից հետո - 1999-2000
  • Մեր կյանքի օրեր - 1998-1999
  • Սո - 1997-1998
  • Կվերադառնական ծիծեռնակները - 1996-1977
  • Հերոսները մահանում են - 1996
  • Ցեղապետ - 1994
  • Հարևաններ - 1993
  • Անապատում - 1992
  • Հարևանավարի ստվեր - 1985-1986

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Freebase Data DumpsGoogle.
  2. «کتایون ریاحی»։ Iranian Movie Database 
  3. «Katayoun Rial official website»։ Komak Charity Foundation։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-21-ին։ Վերցված է 2018-11-09 
  4. «Iranian leading actress meets Dalai Lama in India»։ 4 апреля 2009 
  5. «Katayoun Riahi's Awards»։ IMDb 
  6. «Katayoun Riahi, popular Iranian actress, says Farewell to Cinema»։ 26 мая 2009 

Արտաքին հղումներԽմբագրել