Կատալպա ձվաձև

բույսերի տեսակ
Կատալպա ձվաձև
Կատալպա ձվաձև
Կատալպա ձվաձև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Փողածաղկազգիներ (Bignoniaceae)
Ցեղ Կատալպա (Catalpa)
Տեսակ Կատալպա ձվաձև (C. ovata)
Միջազգային անվանում
Catalpa ovata
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Կատալպա ձվաձև (լատին․՝ Catalpa ovata), փողածաղկազգիների ընտանիքի, կատալպա ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ ծառ է` 8-10 (երբեմն` 15) մետր բարձրությամբ և վրանաձև սաղարթով։ Ընձյուղները մերկ են, հազվադեպ՝ ծածկված ցրված մազմզուկներով։ Տերևները լայն ձվաձև են, 10-25 սմ երկարությամբ, հաճախ սրտանման հիմքով, գագաթում միանգամից սրացող, երբեմն 3-5 լայն, սրածայր բլթակներով, վերևի կողմից՝ անփայլ կանաչ, ներքևի կողմից՝ բաց կանաչավուն, մերկ կամ մազմզուկապատ միայն ջղերի ուղղությամբ, 6-15 սմ երկարությամբ տերևակոթուններով։ Հուրանները բրգաձև են, 10-25 սմ երկարությամբ։ Ծաղիկները դեղնավուն են, ներսում նարնջագույն շերտերով և մուգ մանուշակագույն բծերով։ Պսակն ունի 2 սմ տրամագիծ։ Տուփիկի երկարությունը հասնում է 20-30 սմ-ի և մոտ 0.8 սմ լայնության։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում է հոկտեմբեր-դեկտեմբերին։

Էկոլոգիական խումբը՝ VI: Մշակության հավանական շրջանները՝ 7, 9-10, 18-20, 23-28, 31-32:

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կենտրոնական Չինաստանում՝ Հուբեյ (600-ից մինչև 1000 մետր բացարձակ բարձրության վրա) և Շանդուն գավառներում։ Աճում է անտառաեզրերին և բաց վայրերում։ Լուսասեր է, ստվերի տակ ոչնչանում է։ Բավականին ջերմասեր է, սակայն դիմանում է մինչև -30-32 °C-ի սառնամանիքներին։ Մեր հանրապետությունում լավ է աճում ծովի մակերևույթից մինչև 1500 մետր բարձրությունների վրա, որից ավելի բարձր նիշերում լուրջ ցրտահարվում է։

Կիրառություն խմբագրել

Որպես դեկորատիվ բույս, որը աչքի է ընկնում գեղեցիկ, էկզոտիկ տերևներով ու պտուղներով և առատ ծաղկմամբ, մեծ ուշադրության է արժանի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 313։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատալպա ձվաձև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատալպա ձվաձև» հոդվածին։