Կավճային բուսականության արգելոց

Կավճային բուսականության արգելոց (ուկրաիներեն՝ Крейдова флора (заповідник)) (նաև՝ Cretaceous Flora), արգելոց Ուկրաինայում՝ Դոնեցկի մարզի Լիմանի ու Սլավյանսկի շրջաններում, Դոնեց գետի ափամերձ բլուրների՝ կավճային կազմություն ունեցող լանջերին[1][2]։ Հանդիսանում է Ուկրաինայի տափաստանային բնության արգելոցի ենթաբաժինը։ Զբաղեցնում է 1.134 հեկտար տարածք։

Կավճային բուսականության արգելոց
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք
Երկիր Ուկրաինա
ՎարչատարածքԴոնեցկի մարզ
Մակերես1134 հեկտար
Ձևավորում1988
Քարտեզ
Քարտեզ

Տեղագրություն խմբագրել

Բլրաշարը շրջակա տարածքի նկատմամբ ունի 70 աստիճան թեքություն, մոտավորապես 50-70 մետր բարձրություն։ Նրա հողածածկույթը պիտանի չէ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու։

 
Արգելոցի կրաքարային հողածածկույթի բուսականությունը

Կլիման խմբագրել

Կլիման խոնավ մայրցամաքային է, տաք ամառներով։ Բնորոշ առանձնահատկություններից են տարվա եղանակների միջև ջերմային մեծ տարբերությունները, տաք ամառները. նվազագույնը չորս ամսվա միջին ջերմաստիճանը բարձր է 10 °C (50 °F)-ից, սակայն ոչ մի ամսվա միջին ջերմաստճանը չի գերազանցում 22 °C (72 °F)-ը[3][4]։

Բուսականությունը խմբագրել

Արգելոցի տարածքի մոտավորապես մեկ երրորդ մասն զբաղեցնում են տափաստանով շրջապատված անտառները, որոնցում տիպիկ կավճային սոճիներ ու կեչիներ են։ Իսկ տափաստանի խոտածածկույթը բազմազան է, նմանվում է Ուկրաինայի միջին տարածաշրջաններում հանդիպող բուսականությանը[2]։

Արգելոցն ստեղծվել է բուսականությունը պաշտպանելու և գիտական ուսումնասիրություններ կատարելու նպատակով, և հանրության մուտքը նրա տարածք արգելված է[1]։

Պատկերասրահ խմբագրել

Արգելոցի բուսականությունը խմբագրել

Ռազմական գործողությունների հետքերը խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Chalk Flora Nature Reserve» (ուկրաիներեն). Official Reserve Website. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  2. 2,0 2,1 «Chalk Flora Nature Reserve» (ուկրաիներեն). Ukraine Incognita. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  3. Kottek, M., J. Grieser, C. Beck, B. Rudolf, and F. Rubel, 2006. «World Map of Kopen-Geiger Climate Classification Updated» (PDF) (անգլերեն). Gebrüder Borntraeger 2006. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. «Dataset - Koppen climate classifications» (անգլերեն). World Bank. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կավճային բուսականության արգելոց» հոդվածին։