Կավատինա (իտալ.՝ cavatina, cavare, բառացի՝ արտածել), մենակատարային քնարական պիես օպերայում և օրատորիայում։ 18-րդ դարում ուներ հայեցողական-խոհական բնույթ և դերերգերից տարբերվում էր առավել պարզությամբ, մեղեդու երգայնությամբ, փոքր ծավալով։ Երբեմն կավատինա են կոչվել նաև երգուն բնույթի ոչ մեծ գործիքային պիեսները։

Ավրելիա Դոբրովոլսկայան կատարում է Ռոզինայի «Կեսգիշերի լռության մեջ» կավատինան Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայից, 1914 թ.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 280 CC-BY-SA-icon-80x15.png