Կավայայի շրջան (ալբ․՝ Rrethi i Kavajës), շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Ալբանիայի Հանրապետությունում։ Գտնվում է երկրի կենտրոնում։ Հանդիսանում է Տիրանայի գավառի չորս շրջաններից մեկը։

Կավայայի շրջան
ալբ․՝ Rrethi i Kavajës
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ԿարգավիճակԱլբանիայի շրջան
Մտնում էՏիրանայի գավառ
ՎարչկենտրոնԿավայա
ԲԾՄ63 մետր[1]
Բնակչություն78 179 մարդ[1]
Տարածք400,8 կմ²[1]
Ժամային գոտիUTC+1[1]
ISO 3166-2 կոդAL-KA

Վարչական բաժանում խմբագրել

Կավայայի շրջանն ունի 8 համայնք, որոնք ներառում են 2 քաղաք և 66 գյուղ։

Վարչական կենտրոնը Կավայա քաղաքն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 24 230 մարդ[2]։ Քաղաքն ու շրջակա ավանները կազմում են 695 քառ.կմ տարածք։

Աշխարհագրություն խմբագրել

Կավայայի շրջանը գտնվում է Կենտրոնական Ալբանիայում, Ադրիատիկ ծովի ափին։ Հյուսիսում գտնվում է Դուրրես քաղաքը։ Ծովափնյա դաշտավայրը արևելքում վերածվում է 400 մ բարձրության բլրաշղթայի։ Լյուշնյայի շրջանի հետ բաժանված է Շկումբինի գետով։

Բնակչության մեծամասնությունը ապրում է գյուղերում։

Տնտեսություն խմբագրել

Շրջանի վարչաքաղաքական կենտրոն Կավայա քաղաքը կառուցվել է Դուրրեսից և մայրաքաղաք Տիրանայից եկող առևտրական ճանապարհի վրա։ Այն ուղղվում էր հարավային Ալբանիա։ Կավայայի շրջանի ապագա զարգացումը կապված է զբոսաշրջության հետ։ 21-րդ դարի սկզբին այստեղ սկսել է հյուրանոցների ու ժամանցի վայրերի կառուցումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 GeoNames — 2005.
  2. Ալբանիայի մարդահամար, 2010