Կավալայի հնագիտական թանգարան

Կավալայի հնագիտական թանգարան (հուն․՝ Αρχαιολογικό Μουσείο Καβάλας), գտնվում է Հունաստանում՝ Կավալայի, Արևելյան Մակեդոնիա և Թրակիայի արևմտյան արվարձաններում[2]։

Կավալայի հնագիտական թանգարան
Տեսակհնաբանական թանգարան
Երկիր Հունաստան[1]
ՏեղագրությունԿավալայի մունիցիպալիտետ
ՎայրԿավալա
Հիմնադրվել է1934
Քարտեզ
Քարտեզ

Թանգարան Խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1934 թվականին և վերակաբացվել է 1964 թվականին՝ ներկայիս շենքում։ Թանգարանը, ներկայիս ձևով կառուցել են 1963-1964 թվականներին ճարտարապետներ Ֆատուրոսը և Թրիանդաֆիլիդիսը։ Թանգարանը համարվում է Արևելյան Մակեդոնիայի ամենակարևոր հնագիտական թանգարանը և Հունաստանի ամենահայտնի թանգարաններից մեկը[3][4][5]։ Թանգարանը պարունակում է պատմական նախանմուշներ, որոնք հայտնաբերվել են Կավալայի նոմոսի տարածքում (գտնվում է ներկայիս Կավալայի Պանագիա թաղամասում)[6], ներառյալ՝ հնագույն Նեապոլի, Ամֆիպոլիսի, ինչպես նաև Պալիպսոսի, Տրագիլոսի, Մեսեմվրիի և Աբդեր քաղաքների հնագիտական վայրերի գտածոներ[7]։

Ցուցանմուշներ Խմբագրել

 
Ամֆիպոլիս, հնագիտական վայր, որտեղից պեղվել են նրանց թանգարանային ցուցանմուշներից շատերը

Թանգարանի առաջին հարկում են գտնվում ցուցանուշներ հինավուրց Ամֆիպոլիսից, այդ թվում կանանց մարմարե կիսանդրիներ (մ.թ.ա 4-րդ դար), էֆեբոսների մարմարե գերեզմանաքարերը (հույն երիտասարդ), (մ.թ.ա 5-րդ դար), մեծ ոսկե մատանի և ոսկե ձիթենու ծաղկեպսակ, որոնք հայտնաբերվել են մակեդոնիական դամբարանում (մ.թ.ա 3-րդ դար), ինչպես նաև պեպլոս հագած անգլուխ կնոջ արձանիկ (մ.թ.ա 1-րդ դար) և Հռոմի կայսրուհի Ագրիպինայի կիսանդրին[3]։ Հաջորդ սենյակում հնագիտական գտածոներ կան, որոնք կապված են հին Նեապոլիսի աստվածուհի Պարթենոսի հետ։ Թանգարանի երկրորդ հարկում ներկայացված են ցուցանմուշներ Թրակիայի շրջանից, Հալիպսոսից, Հորգիոնից, Տոպիրոսից, Աբդերից և Մեսեմվրիից։ Ցուցանմուշները բազմազան են. կավե արձանիկներից և սարկոֆագից մինչև մակեդոնական բազիլևսների մետաղադրամներ, դամբարաններ և մետաղե սպասք[3]։ Առաջին հարկի հիմնական ցուցանմուշներից են կիկլադյան ամֆորաները (մ.թ.ա 7-րդ դար)[3]։

Ատրիում Խմբագրել

Կավալայի հնագիտական թանգարանի դահլիճը և բակը պարունակում են մի շարք ճարտարապետական տարրեր, որոնք պեղվում են Արևելյան Մակեդոնիայի տարբեր շրջաններից և թվագրվում են հռոմեական ժամանակաշրջանից։ Կա նաև մի շարք կոթողներ՝ ռելիեֆներով և արձանագրություններով[3]։

Վերակառուցում Խմբագրել

1999-2000 թվականների ընթացքում թանգարանը ընդարձակվել և վերակառուցվել է։ Թանգարանը ընդարձակվել է և ավելացվել են լրացուցիչ սենյակներ, որտեղ ցուցադրվում են մշտական հավաքածուներ և կազմակերպվում են ժամանակավոր ցուցահանդեսներ[3]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. Greece։ Lonely Planet Publications, 6th Revised edition (1 Mar 2006)։ էջ 333 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «The Museums of Macedonia:Archaeological Museum of Kavala»։ Macedonian Heritage։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-18-ին։ Վերցված է օգոստոսի 27, 2009 
  4. «Archaeological Museum of Kavala»։ Go Balkans։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է օգոստոսի 28, 2009 
  5. «Δήμος Καβάλας - Μουσεία & Αρχαιολογικοί Χώροι»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-02-ին։ Վերցված է 2013-04-27 
  6. «Αρχαιολογικό Μουσείο Καβάλας»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 2013-04-27 
  7. «Kavala Greece»։ Justgreece.com, The Greek Travel Guide։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է օգոստոսի 28, 2009 

Արտաքին հղումներ Խմբագրել