Կաստոս (հուն․՝ Καστός), հունական կղզի, որը գտնվում է Լեֆկադա կղզուց արևելք։ 2011 թվականին տեղական ինքնակառավարման բարեփոխման պահից այն Լեֆկադա համայնքի մի մասն է, որից հետո այն համարվում է մունիցիպալիտետ[1]։ Մինչև 1974 թվականը, երբ կղզին Լեֆկադա պրեֆեկտուրայի մի մասն էր, գտնվում էր Իտակա նահանգի Կեֆալոնիա պրեֆեկտուրայի կառավարման ներքո[2]։ Ամենամոտ կղզին Կալամոսն է, նրանց միջև կա ջրանցք։ Մայրցամաքը գտնվում է մոտավորապես 5 մետր հյուսիս-արեւելք Էտոլիա-Աքարնանիայից։

Կաստոս
Տեսակկղզի
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորԼեֆկաս և Commune of Kastos, Lefkada?
Մասն էTaphians?
Երկարություն8 կմ
Լայնություն1 կմ
Մակերես5,9 կմ²
Բնակչություն40 մարդ (2021)
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն

խմբագրել

Կղզում կա միայն մեկ գյուղ` համանուն Կաստոսը, որը գտնվում է կղզու արևելյան ափին։ Կղզու բնակչությունը կազմում է մոտ 80 մարդ, որոնք հիմնականում զբաղվում են ձկնորսությամբ և տուրիզմով։ Ամռանը տարբեր երկրներում ապրող կաստոսցիները վերադառնում են հայրենիք, շրջում զբոսանավերով և վայելում իրենց արձակուրդը։ Կղզու երկարությունը հյուսիսից հարավ 7 կիլոմետր է, լայնությունը՝ 800 մետր։ Տարածքը կազմում է 5,901 կմ2[3], իսկ ամենաբարձր գագաթն ունի 142 մետր բարձրություն` հաշված Միջերկրական ծովի մակերևույթից։ Կաստոսն ունի երկու եկեղեցի` «Agios Ioannis Prodromos», որը գտնվում է գյուղի կենտրոնում, և «Agios Emilianos», որը գտնվում է գյուղից մոտ 4 կիլոմետր հյուսիս-արևելք։ «Agios Ioannis» եկեղեցին զարդարված է հայտնի Էֆթանեզյան նկարիչ Սպիրիդոն Գազիսի որմնանկարներով։ Բացի այդ, կղզում կա երկու հողմաղաց և ձիթապտղի երեք վերամշակման կետ, նրանցից ոչ մեկը ներկայումս չի գործում։

Բնակչություն

խմբագրել
Թվական Կղզու բնակչություն
1981 68
1991 50
2001 120
2011 80
2017 40

Փաստեր

խմբագրել

Կղզում կան մի շարք հարմարություններ, ինչպիսիք են փոքրիկ խանութներ, երեք բարեր, չորս ռեստորաններ և հուշանվերների խանութ։ Բոլոր օբյեկտները բաց են ամռանը, սակայն ձմռանը հիմնականում փակ են։ Կղզում կան նաև նավահանգիստներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Kallikratis law Արխիվացված 2017-04-27 Wayback Machine Greece Ministry of Interior (հուն.)
  2. «EETAA local government changes». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. «Population & housing census 2001 (incl. area and average elevation)» (PDF) (հունարեն). National Statistical Service of Greece. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաստոս (կղզի)» հոդվածին։