Կառուցվածք խմբագրել

Կասսեգրենի անտենան դա երկկողմանի արտացոլող հայելիների սիստեմ է, որոնց գործողությունը վերցված է Կասսեգրենի օպտիկական հեռադիտակից։ Այդ հեռադիտակի սկզբնական կառուցվածքը (ինչպես դա ներկայացված է Բրիտաննիկա հանրագիտարանում) հայտնաբերվեց 1672 թվականին՝ ֆրանսիացի աստղագետ Լորան Կասսեգրենի կողմից, որը աշխատում էր Նյուտոնի դասական հեռադիտակի կատարելագործման վրա։ Այդ օրվանից երկկողմանի հայելային հեռադիտակները կոչվում են Կասսեգրենի դիտակներ։ Այդ անվանումը տարածված է նույնատիպ կառուցվածքով հայելային անտենաների վրա։ Կասսեգրենի անտենան ներառում է հիմնական պարաբոլիկ հայելի և հիպերբոլիկ երկրորդական հայելի։ Հիպերբոլի երկու կիզակետից մեկը տեղադրված է ամբողջ համակարգի կիզակետում և տեղադրված է ճառագայթչի կենտրոնում, իսկ մյուս կիզակետը տեղադրված է պարաբոլի կիզակետում։

Օգտագործումը խմբագրել

Կասսեգրենի անտենաները ներկայումս լայն կիրառում են գտել միլիմետրային ալիքային դիապազոններում։ Շնորհիվ բարձր հզորության գործակցի և շատ նեղ ուղղվածության դիագրամայի, Կասեգրենի անտենաները հիմնականում օգտագործում են կետ կետ անլար հաղորդականության համար։ Այս անտենաները օգտագործվում են ռադարների համար և սպուտնիկային կապի համար։ Կասսեգրենի անտենաների ճանաչումը հիմնված է տնտեսագիտական հաշվարկների հիման վրա, ըստ որի հիմնական հայելու դիամետրը 100 ալքների երկարությունից ավել է։ Այս անտենաերը տնտեսապես ավելի շահավետ են արտադրությունում քան ուրիշ անտենաները։

Հատկություն խմբագրել

Կարևոր առավելություններից է փոքր չափերը և ճառագայթչի տեղավորման մեծ հնարավորությունները ինչը նպաստում է անտենաերի տարբեր հայտնաբերմանը։

Աղբյուրներ խմբագրել

Антенны. Шифрин Я.С. "Вирта", 1976г.