Կասպյան հաստափոր (լատին․՝ Alosa caspia), ծածանաձկների կարգի տառեխայինների ընտանիքի ձկնատեսակ։

Կասպյան հաստափոր
Կասպյան հաստափոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Ծածանաձկներ
Ընտանիք Ծածաններ
Տեսակ Կասպյան հաստափոր
Լատիներեն անվանում
Alosa caspia
Հատուկ պահպանություն

Կասպյան հաստափոր ձկնատեսակը ունի արդյունա-գործածական կարևոր նշանակություն։ Կասպից ծովի ձկների որսի 30-70 %-ը կազմում է այս ձկնատեսակի որսը։ Հաճախ ձուկը դառնում է որսագողության զոհ։

Տարածվածություն խմբագրել

Քաղցրահամ և թույլ աղի ջրերի բնակիչ-ձուկ է։ Հիմնականում տարածված է Կասպից և Սև ծովերի ջրերում, ինչպես նաև ծովերի մեջ թափվող գետերի դելտաներում[1]։

Ձվադրման ժամանակ բարձրանում է գետերը։ Անվանումը կապված է Կասպից ծովում չափազանց մեծ տարածվածության հետևանքով։

Նկարագրություն խմբագրել

Միջին չափերի ձկնատեսակ է։ Մարմնի երկարությունը հասնում է 28 սմ-ի։ Այս ձուկն ունի կախ ընկած փոր, մեծ աչքեր, խռիկային կափարիչի հետևում կա մուգ պուտ, իսկ կողքերին՝ հաճախ 6-8 պուտեր։

Գաղթող կամ կիսագաղթող ձուկ է։ Միսը հավականին համեղ է։ Մարմինը թեփուկապատ է։ Շնչառությունը կատարվում է բավականին լավ զարգացած խռիկների միջոցով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 85 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասպյան հաստափոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասպյան հաստափոր» հոդվածին։