Կասպեր (ֆիլմ)
«Կասպեր» (անգլ.՝ Casper), Բրեդ Սիլբերլինգի ֆիլմը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Քրիստինա Ռիչին, Բիլ Փուլմանը և Քեթի Մորիարտին[10][11]։
Կասպեր անգլ.՝ Casper | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | հումորային դրամա, ֆենթեզի ֆիլմ[1][2][3], մանկական ֆիլմ, կինոկատակերգություն, ֆիլմ ուրվականների մասին և ընտանեկան ֆիլմ |
Թեմա | ուրվականներով տուն |
Թվական | մայիսի 26, 1995[1] և հուլիսի 20, 1995[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Բրեդ Սիլբեռլինգ[1][2][5] |
Պրոդյուսեր | Ջերալդ Մոլեն, Սթիվեն Սփիլբերգ, Steve Waterman?, Jeff Franklin? և Քոլին Ուիլսոն[6] |
Սցենարի հեղինակ | Deanna Oliver?, Sherri Stoner?, Joe Oriolo? և Seymour Reit? |
Դերակատարներ | Բիլ Փուլման[2][5][7], Քրիստինա Ռիչի[2][7], Devon Sawa?[7], Քեթի Մորիարտի[2][7], Էրիկ Այդլ[7], Էմի Բրեննեման[7], Chauncey Leopardi?[7], Բեն Սթեյն[7], Բրեդ Գարետ[7], Քլինթ Իսթվուդ[7], Դեն Էյկրոյդ[7], Don Novello?[7], Fred Rogers?[7], Ջո Ալասքի[7], Malachi Pearson?[7], Մել Գիբսոն[7], Rodney Dangerfield?[7], Terry Murphy?, Ջոն Կասիր և Գարեթ Ռաթլիֆ Հենսոն |
Օպերատոր | Դին Քանդի[8] |
Երաժշտություն | Ջեյմս Հորներ |
Մոնտաժ | Մայքլ Կան |
Պատմվածքի վայր | Մեն |
Նկարահանման վայր | Մեն |
Կինոընկերություն | Amblin Entertainment և Harvey Films? |
Տևողություն | 100 րոպե |
Շահույթ | 287 900 000 $[9] |
Պաշտոնական կայքէջ |
ՍյուժեԽմբագրել
Անրջելով մահացած կնոջ՝ Ամելիայի մասին՝ պարանորմալ երևույթների մասնագետ բժիշկ Հարվին իր դուստր Քեթիի հետ ճամփորդում է ամբողջ երկրում՝ հուսալով ի վերջո կապ հաստատել սիրելիի հետ։ Հայրն աղջկա հետ հայտնվում է Ուիփսթաֆում՝ վայր, որտեղ բնակվում են երեք չար հոգիները (Սթրեչ, Սթինքի և Ֆաթսո)։
Առանձնատան տիրուհին՝ տիկին Քերրիգանը, վարձում է բժիշկ Հարվիին՝ հուսալով, որ նա կարտաքսի նրանց, և կկարողանա գտնել դղյակում թաքցրած գանձերը։ Եվ ահա Քեթը ծանոթանում է Կասպերի հետ։ Նա, ի տարբերություն երեխայի մյուս չար շրջապատողների, ընկերասեր է։
Տիկին Քերրիգանը իր փաստաբան Դիբսին հրահանգում է հետևել բժիշկ Հարվիին և Քեթին, որը հասցրել էր ընկերանալ Կասպերի հետ։ Աղջիկը ուզում էր երեկույթ կազմակերպել, որպեսզի դուր գա իր նոր դասընկերներին, մասնավորապես, Վիքին։ Հանգամանքներն այնպես են դասավորվում, որ բժիշկ Հարվին հոգի է դառնում, իսկ Կասպերի հոր հայտնագործած դեղը բավականացնում է միայն մեկի համար։
Զոհելով նորից մարդ դառնալու հնարավորությունը՝ Կասպերը հնարավորություն է ստանում պարահանդեսի ժամանակ պարել Քեթի հետ․ Ամելիայի հոգին Կասպերին վերածում է կենդանի մարդու միայն մեկ ժամով[12]։
ԴերերումԽմբագրել
- Դեվոն Սավա - Կասպեր (ՄաքՖադեն), հոգի (հնչյունավորող՝ Մալաչի Փիրսոն)
- Քրիստինա Ռիչի - Քեյթլին «Քեյթ» Հարվի, Ջեյմսի և Ամելիա Հարվիի դուստրը
- Բիլլ Փուլման - Բժիշկ Ջեյմս Հարվի, Ամելիայի ամուսինը, Քեթի հայրը
- Էմի Բրենեման - Ամելիա Հարվի, հոգի, Ջեյմսի մահացած կինը, Քեթի մայրը
- Քեթի Մորիարթի - Քերրիգան Քրիթենդեն
- Էրիկ Այդլ - փաստաբան Փոլ «Դիբս» Պլուցկեր
- Ջո Նայփոթ - Ստրեչ, հոգի
- Ջո Ալյասկի - Սթինքի, հոգի
- Բրեդ Գարրետ - Ֆաթսո, հոգի
- Գերետ ՌետֆիլՀենսոն - Վիկ դե Ֆիլլիպպի, էմբերի ընկերը
- Ջեսսիկա Ուեսսոն - Էմբեր Ուայթմայր, Վիքի ընկերուհին
- Չոնսի Լեոպարդի - Նիքի
- Բեն Սթայն - պարոն Ռուգ
- Դոն Նովելլո - Գվիդո Սարդուչիի հայրը
- Ֆրեդ Ռոջերս - պարոն Ռոջերս, քրոնիկա
- Ուեսլի Թոմփսոն - պարոն Քյորթիս
- Քլինթ Իսթվուդ - դրվագ
- Ռոդնի Դենջերֆիլդ - դրվագ
- Մել Գիբսոն - դրվագ
- Դեն Էյքրոյդ - հոգիների որսորդը
ՓաստերԽմբագրել
- Ֆիլմի կարգախոսն է՝ «Ընկերությունը վեր է ամեն ինչից»։
- Չնայած ֆիլմը կատակերգական է, բայց նրանում շատ են մռայլ երանգները՝ կապված մահվան և երկրի վրա անավարտ աշխատանքների հետ։ Նույնը կարելի է ասել նաև Կասպերի մասին մուլտֆիլմերի մասին, որտեղ պատկերված են երեխաների, շնիկների և այլ կենդանիների հոգիներ, ինչը նշանակում է, որ նրանք մահացել են այդ տարիքում։
- Ֆիլմում հայտնվում է Դեն Էյքրոյդը (09:22) հոգիների չորս որսորդներից մեկի՝ Ռեյ Ստենցի դերում։ Շատ դերասաններ հայտնվում են իբրև կամեո։ Նրանց թվում են Ռոդնի Դենջերֆիլդը, Մել Գիբսոնը, Քլինթ Իսթվուդը։
- Կասպերի ազգանունը Մաք-Ֆեյդեն է։ Դա կարելի է տեսնել Քեթի կարդացած թերթի հոդվածի վերնագրում։ Ընդհանուր առմամբ, սա Կասպերի մասին միակ էկրանավորումն է, որում բացահայտվում են նրա անցյալը և մահվան պատճառները։
- Սա երկրորդ ֆիլմն է, որտեղ Քրիստինա Ռիչչին սիրահարվում է Դեվոն Սավային (նա խաղում է Կասպերի դերը մարդու կերպարում)։ Նրանց հերոսների միջև սիրային կապ կար «Այժմ և այն ժամանակ» ֆիլմում[13]։
ՔննադատությունԽմբագրել
Կինոքննադատ Սերգեյ Կուդրյավցևը իր «3500 ֆիլմի գրախոսություն» գրքում նշել է մի քանի փաստ ֆիլմի մասին․
«Ամենազվարճալին այն հանգամանքն է, որ բարոյականության որոշ նախանձախնդիրներ սպառնացին դիմել ԱՄՆ սենատ, որը պետք է դատապարտեր մանկական հեքիաթը նրանում առկա հոգիների սեռական նշանների հայհոյող ակնարկների պատճառով։ Տեսարաններից մեկում Կասպեր անունով հոգին վերածվում է գեղեցիկ տղայի, որի հետ մտերմիկ հպվելով պարում է դեռահաս Քեթը, որն արդեն ունի հասուն կնոջը բնորոշ հատկանիշներ։ Մինչդեռ դիսնեյական մուլտֆիլմերը տարիներ շարունակ պատանի հանդիսատեսին սովորեցրել էին կարծես թե անսեռ հերոսների առկայությանը»։
Նա նաև ընդգծում է ֆիլմի անտեղի մռայլությունը․
«Մեծ ֆիլմում ֆիլմի դեբյուտի հեղինակը՝ Բրեդ Սիլբերլինգը (նախկինում աշխատում էր հեռուստատեսությունում), նույնպես հիշեցնում է Բերրի Զոննենֆելդի սև, առեղծվածային կատակերգությունը։ Սակայն «Կասպեր»-ի երկրորդ հատվածում հոգիների կատակերգական անբնական շարժումները և այլ կատակներ (եթե հավատանք տիտրերին, սեփական կերպարում միայն Ռոջեր Դեյնջերֆիլդն է հայտնվում, իսկ, օրինակ, Քլինթ Իսթվուդը և Մել Գիբսոնը, Դենիս Մյորենայի և Մայքլ Լանտիերի համակարգչային խորամանկության շնորհիվ տպագրված են նկարում․ այդ հնարքը աշխարհին զարմացրել էր դեռևս «Յուրայի ժամանակաշրջանում») իրենց տեղը զիջում են ավելի բարոյականացված դրվագներին։ Ի սկզբանե բարի Կասպերը դառնում է «սրբերի սուրբը», իսկ նրա ավազակ եղբայրներն ապրումակցում են բժիշկ Հարվիիին՝ Քեթի հորը։ Բայց ավելի լավ է սկզբից մինչև վերջ ծիծաղել՝ դիտելով Էբբոտի և Կոստելլոյի մասնակցությամբ «Բռնեք այդ հոգուն» կատակերգությունը»։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0112642/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://stopklatka.pl/film/casper
- ↑ http://www.filmaffinity.com/en/film345638.html
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 http://www.filmaffinity.com/es/film345638.html
- ↑ https://www.imdb.com/name/nm0933213/
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 http://www.imdb.com/title/tt0112642/fullcredits
- ↑ http://www.nytimes.com/movie/review?res=990CE0DE1030F935A15756C0A963958260
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «Casper (1995)»։ Box Office Mojo։ 1995-09-24։ Վերցված է 2012-11-24
- ↑ Ojumu Akin (փետրվարի 16, 2003)։ «The family that grieves together...»։ The Guardian։ Վերցված է հուլիսի 16, 2017
- ↑ Cindy Pearlman (1995-06-21). "Ghost Busters". EW.com. Retrieved 2014-12-02.
Արտաքին հղումներԽմբագրել
- http://wwww.universalkids.com/casper/ Ֆիլմի. պաշտոնական կայք
- «Կասպեր»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Կասպեր»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Կասպեր»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Կասպեր»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Richard Corliss. (1995-06-12)։ «Cinema: Casper The Friendly Corpse» (անգլերեն)։ TIME։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է 2013-02-21
- «asper Review. Movie Reviews - Film - Time Out London» (անգլերեն)։ Timeout.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է 2013-02-21
- Roger Ebert. (մայիսի 26, 1995)։ «Casper :: Reviews» (անգլերեն)։ Rogerebert.suntimes.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-26-ին։ Վերցված է 2013-02-21