Կասպերովկա (ռուս.՝ Касперовка), հին Տագանրոգի հյուսիսարևելյան ծայրամաս, քաղաքի պարետ, գեներալ Իվան Պետրովիչ Կասպերովի նախկին հողատիրությունը։

Կասպերովկա
ռուս.՝ Касперовка
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Կարգավիճակպատմական թաղամաս
Մտնում էՏագանրոգ

Պատմություն խմբագրել

Կասպերովկան քաղաքային հողի մեծ շրջան է, որը պատկանել է Տագանրոգի ամրոցի պարետ գեներալ-լեյտենանտ Իվան Պետրովիչ Կասպերովին (1740-1814)[1]։

Կասպերովն իր հողերում տնկել է թթենիներ. այդ ծառուղիներից մեկը ներկայիս Գազովայա փողոցն է[2]։ Հենց Կասպերովին է Ռուսաստանի Հարավը պարտական թթենու լայն տարածմամբ, որը նա բազմացնում էր իր կալվածքում` հույս ունենալով ստեղծել մետաքսագործական արդյունաբերություն[3]։

Նրա մահից հետո ժառանգները մաս-մաս վաճառեցին ունեցվածքը[2]։ Շրջանը մասերով վարձավճարով հանձնվում էր որպես բանջարանոցներ, իսկ ավելի ուշ այստեղ կառուցվեցին վաճառական Սերեբրյակովի առաջին և երկրորդ կաշվի գործարանները[1]։

Գոյացած գյուղում ապրում էին հիմնականում բանվորներ։ 1861 թվականին եղել է 70 տուն` շուրջ 350 բնակչով, 1873 թվականին տներն արդեն 550-ն էին, բնակչությունը՝ 5000[2]։ 1877 թվականին կառուցվեց շուկա, կային կրպակներ, պանդոկ, բաղնիք[2]։ Կասպերովկան քաղաքին միացնելու խոսակցությունները սկսվել էին 1870-ական թվականներից, բայց պաշտոնապես շրջանն ընդգրկվեց Տագանրոգի կազմում միայն 1916 թվականին[4]։

Կասպերովկա և Սկարամանգովկա շրջաններում բնակվող խուլիգաններին Տագանրոգում անվանում էին «փարավոններ» («фараоны»), ի տարբերություն այլ քաղաքների, որտեղ այդպես էին անվանում ոստիկաններին[4][5]։

1924 թվականին Կասպերովկան վերանվանվեց Զավոդսկոյ (Գործարանային) թաղամաս[2]։ Ավելի ուշ այն ընդգրկվեց Օրջոնիկիձեի շրջանի կազմում[2]։ «Կասպերովկա» անվանումը տագանրոգցիների խոսքում գործածական է մինչ օրս[2][3][6]։

Ներկայումս այն Տագանրոգի խիտ կառուցապատված շրջան է, որը ձգվում է Մշակույթի և հանգստի կենտրոնական զբոսայգուց մինչև մետաղագործների թաղամաս[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Емельянов С.Н. Поговорим о названиях // www.proza.ru. — 2008. — 7 ноября.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Киричек М.С. Касперовка // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 384. — ISBN 978-5-88040-064-5.
  3. 3,0 3,1 Амелина А. Маркиз и другие. Дворянские корни ростовского «неформала» // Неизвестный Ростов. — 2010. — 26 фев.
  4. 4,0 4,1 Гаврюшкин О. П. Гуляет старый Таганрог: Исторический очерк. — Таганрог: АИ МИКМ, 1997. — 395 с. — ISBN 5-86746-019-3.
  5. Чаленко С. «Фараоны» с городских окраин // Таганрогская правда. — 2012. — 12 июля.
  6. Хаславский О. Избранное. — Таганрог: Антон, 2009. — С. 120. — ISBN 978-5-88040-065-2.