Սկարամանգովկա

շրջան Տագանրոգում

Սկարամանգովկա (ռուս.՝ Скараманговка), պատմական շրջան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։

Սկարամանգովկա
ռուս.՝ Скараманговка
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Կարգավիճակպատմական թաղամաս
Մտնում էՏագանրոգ

Պատմություն խմբագրել

Շրջանի անվանումն առաջացել է հունական ծագումով տագանրոգցի գործարար, Մալայա Չերեպախայի գետաբերանի մոտ մեծ կալվածքի սեփականատեր[1] Իվան Ամրոսիևիչ Սկարամանգիի (1820-1902)[2] ազգանունից։ Այս հողերը նրան են պատկանել 1850 թվականից[3]։

Ավելի ուշ այս հողերը գնեց բարոն Օտտո Ռոմանովիչ Պֆեյլիցեր Ֆրանկը, որն այստեղ կառուցեց իր ամառանոցը և տնկեց այն ժամանակների համար հսկայական պտղատու այգի[3]։

Պատմական Սկարամանգովկան գտնվել է ժամանակակից Տագանրոգի մետալուրգիական գործարանի տարածքում[3]։

Սկարամանգովկա և Կասպերովկա շրջաններում բնակվող խուլիգաններին Տագանրոգում անվանում էին «փարավոններ» («фараоны»), ի տարբերություն այլ քաղաքների, որտեղ այդպես էին անվանում ոստիկաններին[4]։

Սկարամանգովյան (Հովհաննես Մկրտիչ) տաճար խմբագրել

 
Տաճարի կառուցումը, 1904 թվական

Քանի որ Սկարամանգովկա, Կասպերովկա և Նովոսյոլովկա շրջանների բնակչությունը արագ աճում էր, և քաղաքի այդ հսկայական հատվածում չկար ոչ մի եկեղեցի, 1901 թվականին Եկատերինոսլավյան հոգևոր կոնսիստորիան արծարծեց այդ վայրում թեմական եկեղեցի կառուցելու հարցը[5]։

Այդ գաղափարը հավանության արժանացավ նաև մոտակա գործարանների տերերի շրջանում։ Կայացած ընդհանուր ժողովում որոշվեց, որ տաճարը նվիրված է լինելու Հովհաննես Մկրտչին և գտնվելու է Սկարամանգովկա շրջանի կենտրոնում[5]։ Եկեղեցին հիմնադրվել է 1903 թվականի մայիսի 14-ին։ Նախագծի հեղինակը տեղացի ճարտարապետ Ս. Ի. Գուշչինն էր։ Կառուցվել է մեկ տարի անց[5]։

1929 թվականի սեպտեմբերի 25-ին կաշվի գործարանի բանվորների ժողովում որոշվեց դիմել իշխանություններին՝ խնդրելով «ազատվել խավարամտության օջախից»։ Հավատացյալները փորձեցին պաշտպանել իրենց տաճարը, պահպանելու խնդրանքով հավաքվեց մոտ 700 ստորագրություն, սակայն ապարդյուն։ 1931 թվականի նոյեմբերի 11-ին իշխանությունների որոշմամբ եկեղեցին վերջնականապես փակվեց[5]։ Հետագայում տաճարը քանդվեց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Назаренко И. В. Скараманга Иван Амвросиевич // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 639. — ISBN 978-5-88040-064-5.
  2. Кукушин В. С., Николаенко А. И. Таганрогский некрополь XIX—XX вв. Արխիվացված 2013-05-10 Wayback Machine — Таганрог: Лукоморье, 2006. — С. 46. — ISBN 5-902450-12-8.
  3. 3,0 3,1 3,2 «О тебе, любимый город: микрорайон Скараманговка». Վերցված է 2017 Մարտ 24-ին.
  4. Гаврюшкин О. П. Гуляет старый Таганрог: Исторический очерк. — Таганрог: АИ МИКМ, 1997. — 395 с. — ISBN 5-86746-019-3.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Киричек М. С. Святые купола Таганрога. — Таганрог: ИП Стадников, 2008. — С. 39-43. — ISBN 978-5-9901455-1-1.