Կասկա, պետություն Արևելապոնտական լեռներում՝ Հալիս (Կըզըլ-Ըրմակ) գետի ստորին հոսանքի և Տրապիզոնի լեռնանցքի միջև։ Կասկա երկիրը պատերազմ է հայտարարել Խեթական թագավորությանը, որից հետո Խեթական արքա Սուպպիլուլիումաս Ա-ն ջախջախում է կասկերի բանակին ու գրավում Կասկան, որից հետո արշավում է Հայասայի վրա։ Խեթական արձանագրությունները պատմում են, որ Հայասան երբեմն դաշնակցել Խաթթիից արևմուտք գտնվող Արծավա և հյուսիսում գտնվող Կասկա պետությունների հետ, որոնք ժամանակ առ ժամանակ հարձակվել են Խաթթիի վրա։ Խեթերի Թուդհալիաս Գ թագավորը ինքն է հարձակվում Հայասաի ու Կասկայի վրա՝ նվաճելով շրջաններ, սակայն հայերը և կասկերը Կեմախի ճակատամարտում հետ են մղում խեթերին։ Թուդհալիասի մահից հետո դաշնակիցները հարձակվում են Խաթթիի վրա, գրավում Խաթուսա մայրաքաղաքը և այրում այն։ Մ.թ.ա. 1380-1346 թթ. Խաթթիում իշխում էր Սուպիլուլիումա թագավորը, որը կործանում է Միտաննի պետությունը, այդ ժամանակ՝ Կասկա երկիրը պատերազմ է հայտարարում Խեթական թագավորությանը, որից հետո Խեթական արքա Սուպպիլուլիումաս Ա-ն ջախջախում է կասկերի բանակը ու գրավում Կասկան, որից հետո արշավում է Հայասայի վրա։ Այնուհետև՝ Սուպպիլուլիումաս Ա-ն հաշտություն է կնքում Հայասայի հետ, իսկ որպես դաշինքի ամրապնդում Հայասայի թագավոր Հուկաննան ամուսնանում է Սուպպիլուլիումաս Ա-ի դստեր հետ։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  • Հայ ժողովրդի Պատմության Քրեստոմատիա, Հատոր I, 1981 թ., էջ 8.