Կասերի (հուն․՝ Κασέρι, թուրքերեն՝ Kaşar peyniri), կովի չպաստերիզացված կաթից պատրաստվող պանիր (երբեմն ավելացվում է նաև աննշան քանակությամբ այծի կաթ)։ Պանիրը լինում է բաց դեղնավուն, ունենում է թեթևակի պնդություն[1]։ Կասերին ավանդական պանիր է համարվում Թուրքիայի և Հունաստանի խոհանոցներում։

Կասերի
ՏեսակGreek cheese?, ոչխարի կաթից պանիր և պաստա ֆիլատա
Առաջացման երկիր Հունաստան
Կաթոչխարի կաթ
ՍերտիֆիկացումPDO

Կասերի պանիրը փափուկ նյութակազմվածք ունի, փոքր անցքեր, փխրուն չէ, պատկանում է ձգովի (երկաթալար) պանիրների ընտանիքին, ինչպես օրինակ՝ պրովոլոնե կամ մյունսթեր պանիրը։ Օգտագործելով թարմ, չպաստերիզացված կաթ՝ հնարավոր է լինում ստանալ պանրի յուրահատուկ համը և նյութակազմվածքը, հետո պանիրը պահում են չորս ամիս, որպեսզի «հասունանա» և ստանա անհրաժեշտ համային որակներ։ Պանրի հասունացման որոշ փուլերում վերջինիս համը հիշեցնում է պարմեզան կամ ասիագո պանրի համը, բայց ունի մի հատկանշական տարբերություն՝ այդչափ յուղալի և սերուցքային չէ։ Հունական և թուրքական խոհանոցներում կասերիկ օգտագործում են բուտերբրոդներ, սագանակիներ պատրաստելիս։ Այս պանիրը հանդիսանում է կասերոպիտա կարկանդակի հիմնական բաղադրատարրը։

Թուրքա-կիպրական պաստիտսիո պատրաստելիս երբեմն միսը փոխարինվում է պանիրների երկու տեսակների՝ կասերիի և բեյազի[2] օգտագործմամբ։

Հունաստանում պատրաստվող կասերի պանրի անվանումը պաշտպանված է Եվրոպական միության հրամանագրով[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Art of Making Kasseri», Epikouria Magazine, Fall/Winter 2006
  2. «Bol Peynirli Fırın Makarna» (Turkish). Mynet Yemek. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «EU page on Kasseri PDO». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Babiniotis, Georgios (2005). Λεξικό της Νέας Ελληνικής Γλώσσας (Lexicon of New Greek). Κέντρο Λεξικολογίας. p. 1412. ISBN 960-86190-1-7.