Կասբահ Ուդայա (արաբ․՝ قصبةالوداية‎‎), կասբահ, արաբական անտիկ միջնաբերդ, որը գտնվում է Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում։ Պատմաճարտարապետական հուշարձանը գտնվում է մավրիտանական ճարտարապետական ոճով։

Կասբահ Ուդայա
قصبة الوداية
Նկարագրություն
Տեսակարաբական միջնաբերդ
ՏեղագրությունՄարոկկո Մարոկկո, Ռաբաթ
Վարչական միավորՌաբաթ
Երկիր Մարոկկո
Քարտեզ
Քարտեզ
 Kasbah of the Udayas Վիքիպահեստում

Միջնաբերդի անվանումը կապված է Մարոկկոյի տարածքում բնակվող «Ուդայ» ավազակային ցեղի անունից։ Ամրոցը գտնվում է Բու Բեգրեգ գետի հովտում։ Յակուբ ալ-Մանսուրը, ով Մարոկկոյում իշխել է երկար տարիներ՝ 1184-1199 թվականներին, կառուցել է ամրոցի գլխավոր մուտքը։ Դրանց վրա պատկերված են արաբական ճարտարապետությանը ոչ այնքան բնորոշ կենդանապատկերներ։

Ալ-Մանսուրը հրամայել է Ուդայա Կասբահի կողքին կառուցել նաև իսլամական տաճար, սակայն շինարարական աշխատանքները չեն հասցրել ավարտվել։ Միջնաբերդի շրջակայքում վեր է խոյանում 44 մետր բարձրություն ունեցող աշխատարկը, որը կրում է Հասանի անունը։

Ալմոհադների արքայատոհմի իշխանության անկումից հետո ամրոցը հայտնվել է անմխիթար վիճակում և ապա վերստին վերակառուցվել։ Վերակառուցողական աշխատանքներն ընթացել են երկու փուլով․ առաջինն ընթացել է 1666-1672 թվականներին, իսկ երկրորդը՝ 1757-1792 թվականներին։ Միջնաբերդի պատերին պահպանվել են 17-րդ դարի թնդանոթներ։

Ամրոցի ներսում ներկայումս գործում են ավանդական բազմաբնակարան տներ՝ սպիտակ և կապույտ պատերով։ Կասբահի հյուսիսային հատվածը զբոսաշրջային կարևոր օբյեկտ է։ Այստեղից զբոսաշրջիկների համար բացվում է տեսարան դեպի ազատ ծով։

Աղբյուրներ խմբագրել