Կառլ Քլինթոն Վան Դորեն

Կառլ Քլինթոն Վան Դորեն (անգլ.՝ Carl Clinton Van Doren, սեպտեմբերի 10, 1885(1885-09-10)[1][2][3], Hope, Illinois, Վերմիլիոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 18, 1950(1950-07-18)[1][2][3], Torrington, Լիչֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի քննադատ և Պուլիցերյան մրցանակի դափնեկիր։

Կառլ Քլինթոն Վան Դորեն
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 10, 1885(1885-09-10)[1][2][3]
ԾննդավայրHope, Illinois, Վերմիլիոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 18, 1950(1950-07-18)[1][2][3] (64 տարեկան)
Մահվան վայրTorrington, Լիչֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ԿրթությունՈւրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան և Կոլումբիայի համալսարան
Մասնագիտությունգրող, գրական քննադատ, կենսագիր և լրագրող
ԱշխատավայրԿոլումբիայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Պուլիցերյան մրցանակ՝ կենսագրության կամ ինքնակենսագրության համար
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Carl Van Doren Վիքիպահեստում

Նա քննադատ և ուսուցիչ Մարկ Վան Դորենի եղբայրն էր և Չարլզ Վան Դորենի հորեղբայրը։

1939 թվականին Վան Դորենը «Բենջամին Ֆրանկլին» աշխատության համար Կենսագրության կամ ինքնակենսագրության Պուլիցերյան մրցանակ է ստացել։

ԿենսագրությունԽմբագրել

Կ.Ք. Վան Դորենը ծնվել է Հոուփ գյուղում, Վերմիլիոն շրջան, Իլինոյս նահանգ, 1885 թվականի սեպտեմբերի 10-ին բժշկի ընտանիքում և մեծացել է ընտանեկան ֆերմայում։ 1907 թվականին ստացել է արվեստի բակալվարի աստիճան Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարանում և դասավանդել է այդտեղ մինչև 1930 թվականը։ Վան Դորենը համաշխարհային ֆեդերալիստ էր և մի անգամ նա ասել է. «ակնհայտ է, որ համաշխարհային կառավարության ճանապարհին ընկած ոչ մի դժվարությունն չի կարող համեմատվել աշխարհի վտանգվածությանը առանց դրա»[4]։ 1939 թվականին ստացել է Կենսագրության կամ ինքնակենսագրության Պուլիցերյան մրցանակ «Բենջամին Ֆրանկլին» աշխատության համար[5]։

Վան Դորենի 1921 թվականին հրապարակված The American Novel հետազոտությունը սովորաբար դիտարկվում է որպես Հերման Մելվիլին որպես գրականության առաջնակարգ վարպետի քննադատողական կարգավիճակի վերականգնման գործի մեջ կատարած ներդրում[6]։ 1920-1922 թվականներին Վան Դորենը The Nation շաբաթաթերթի գրքերի բաժնի խմբագիրն էր[7]։

1912-1935 թվականներին Վան Դորենը ամուսնացած էր New York Herald Tribune թերթի խմբագիր Իրիտա Բրեդֆորդի հետ, իսկ 1939-1945 թվականներին՝ Ջեյն Ռայթ Գորմանի հետ։

Վան Դորենը սերտորեն աշխատում էր Հովարդ Հենրի Փեքհամի հետ նրա «Ամերիկյան հեղափոխության գաղտնի պատմությունը» (1941) աշխատության վրա, որը հետագայում արժանացել է Պուլիցերյան մրցանակի, ինչպես նաև Վան Դորենն աշխատանք է կատարել Քլինթոնյան փաստաթղթերի (Clinton Papers) հետ, որոնք առաջին անգամ վկայել են Բենեդիկտ Առնոլդի դավաճանության փաստը[8]։

Վան Դորենը մահացել է 1950 թվականի հուլիսի 18-ին՝ Թորրինգտոնում, Կոնեկտիկուտ[9]։

ՀիշատակԽմբագրել

Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարանի ուսանողական հանրակացարանը անվանակոչված է Կառլ Քլինթոն Վան Դորենի հիշատակին։

PublicationsԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել