Կառլ Գակկել (ռուս.՝ Карл Альфредович Гаккель, փետրվարի 2 (15), 1906 - ապրիլի 11, 1966(1966-04-11), Մոսկվա, ԽՍՀՄ) խորհրդային բեմադրող ռեժիսոր։

Կառլ Գակկել
Ծնվել էփետրվարի 2 (15), 1906
Մահացել էապրիլի 11, 1966(1966-04-11) (60 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունկինոռեժիսոր

Կենսագրություն խմբագրել

Կառլ Գակկելը ծնվել է 1906 թվականի փետրվարի 15-ին։

Բեմադրող ռեժիսոր է։ Մուլտֆիլմեր է նկարահանել «Լենֆիլմ», «Ղազախֆիլմ» և Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիաներում։ Աշխատել է որպես երկրորդ ռեժիսոր «Մոսֆիլմ» կինոստուդիայում[1]։

Կինը` Լ. Շմուգլյակովան, աշխատել է որպես «Մոսֆիլմ» կինոստուդիոյի խմբագիր։

Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանոցում[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

Բեմադրող ռեժիսոր խմբագրել

  • 1937 թվական՝ Մեծ թևեր (Բեմադրող ռեժիսոր՝ Միխայիլ Դուբսոն, համառեժիսոր՝ Կարլ Գակկել)
  • 1954 թվական՝ Տափաստաններիի դուստրը (Շակեն Այմանովի հետ)
  • 1954 թվական՝ Բանաստեղծություն սիրո մասին (Շակեն Այմանովի հետ)
  • 1959 թվական՝ Նրա սերունդը (Իգոր Բժեսու հետ)
  • 1959 թվական՝ Դա եղել է գարնանը (Արթուր Վոյտեցկու հետ)

Երկրորդ ռեժիսոր խմբագրել

  • 1939 թվական՝ Մեծ քաղաքացին (բեմադրող ռեժիսոր՝ Ֆրիդրիխ Էրմլեր)
  • 1941 թվական՝ Անտոն Իվանովիչը զայրացած է (բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Իվանովսկի)
  • 1943 թվական՝ Նա պաշտպանում է հայրենիքը (բեմադրող ռեժիսոր՝ Ֆրիդրիխ Էրմլեր)
  • 1964 թվական՝ Բարի գալուստ, կամ Կողմնակի անձանց մուտքն արգելվում է (բեմադրող ռեժիսոր՝ Էլեմ Կլիմով)
  • 1964 թվական՝ Ցտեսություն, տղաներ (բեմադրող ռեժիսոր՝ Միխայիլ Կալիկ)
  • 1965 թվական՝ Քնած առյուծը (բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Ֆայնցիմեր)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Гаккель Карл Альфредович» (ռուսերեն). ru.openlist.wiki. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  2. ««К. А. Гаккель»». Где дремлют мёртвые. Bozaboza.narod.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել