Կառլոս Ումբերտո Ռուիս Գուտիեռես (իսպ.՝ Carlos Humberto Ruiz Gutiérrez, սեպտեմբերի 15, 1979, Գվատեմալա[3], ավելի հայտնի որպես՝ Կառլոս Ռուիս), գվատեմալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս գվատեմալական «Մունիսիպալ» ֆուտբոլային ակումբում և Գվատեմալայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Կառլոս Ռուիս
Քաղաքացիությունը  Գվատեմալա
Մականուն El Pescadito
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 15, 1979(1979-09-15)[1][2] (44 տարեկան)
Ծննդավայր Գվատեմալա Սիթի, Գվատեմալա
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

1995-2002 թվականներին հանդես է եկել գվատեմալական «Մունիսիպալ» ակումբի կազմում։ 2000-2001 թվականներին վարձավճարով հանդես է եկել հունական Յանինա քաղաքի «ՊԱՍ» ֆուտբոլային ակումբում։ 2002-2004 թվականներին հանդես է եկել ամերիկյան «Լոս Անջելես Գալաքսի» ֆուտբոլային ակումբում[4]։ 2005-2007 թվականներին հանդես է եկել ամերիկյան «Դալլաս» ֆուտբոլային ակումբում։ 2008 թվականին կրկին վերադարձել է «Լոս Անջելես Գալաքսի»։ 2008 թվականին հանդես է եկել նաև կանադական «Տոռոնտո» ֆուտբոլային ակումբում։ 2009 թվականին հանդես է եկել պարագվայական «Օլիմպիա» ֆուտբոլային ակումբում։ 2009-2010 թվականներին հանդես է եկել մեքսիկական «Պուեբլայի» կազմում։ 2010-2011 թվականներին՝ հունական «Արիս» ֆուտբոլային ակումբի կազմում։ 2011 թվականին հանդես է եկել նաև ամերիկյան «Ֆիլադելֆիա Յունիոն» ակումբի կազմում։ 2011-2012 թվականներին հանդես է եկել մեքսիկական «Վերակրուս» ակումբի կազմում։ 2013 թվականին՝ ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» կազմում։ 2014 թվականից մինչև հիմա հանդես է գալիս գվատեմալական «Մունիսիպալ» ֆուտբոլային ակումբի կազմում։

Ազգային հավաքական խմբագրել

1998 թվականից մինչև հիմա հանդես է գալիս Գվատեմալայի ֆուտբոլի ազգային հավաքականում[5][6][7][8][9][10][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. FBref.com(բազմ․)
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Carlos "el pescado" Ruiz». Deguate.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  4. Marcus, Jeffrey. «Little Fish in an Increasingly Competitive Pond». Goal. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  5. «Mexico vs. Guatemala - 19 June 2011 - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  6. «Trinidad and Tobago vs. Guatemala - 10 July 2015 - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  7. «Guatemala vs. Mexico - 13 July 2015 - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  8. «Cuba vs. Guatemala - 16 July 2015 - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  9. «Guatemala vs. Grenada - 14 June 2011 - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  10. «Jamaica vs. Guatemala - 11 June 2011 - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  11. «Honduras vs. Guatemala - 7 June 2011 - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլոս Ռուիս» հոդվածին։