Կառլոս Բագեր
Կառլոս Բագեր (կատ.՝ Carles Baguer i Mariner, մարտ 1768[1], Բարսելոնա, Իսպանիա - փետրվարի 29, 1808[2][3][4], Բարսելոնա, Իսպանիա), կատալոնացի կոմպոզիտոր և երգեհոնահար[5]։
Կառլոս Բագեր | |
---|---|
Ծնվել է | մարտ 1768[1] Բարսելոնա, Իսպանիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | փետրվարի 29, 1808[2][3][4] (39 տարեկան) Բարսելոնա, Իսպանիա |
Գերեզման | Բարսելոնայի Մայր տաճար |
Ժանրեր | սիմֆոնիա և օպերա |
Մասնագիտություն | երգեհոնահար և կոմպոզիտոր |
Գործիքներ | երգեհոն |
ԿենսագրությունԽմբագրել
Կառլոս Բագերը ծնվել է 1768 թվականին Բարսելոնայում։ Նրա ծագման մասին քիչ տեղեկություններ կան։ Նա Բարսելոնայի տաճարի երգեհոնահար Ֆրանչեսկո Մարիների զարմիկն էր։ Հորեղբայրը դարձել է երաժշտության ոլորտում նրա ուսուցիչը[6]։
18 տարիներին չլրացած` 1768 թվականից Բագերն սկսել է փոխարինել նրան իր աշխատանքում։ 1789 թվականին, Մարիների մահից հետո, Բագերը նշանակվում է տաճարի երգեհոնահար և կատարում է այս աշխատանքը մինչև իր կյանքի վերջ։
Երգեհոնի համար գրված նրա մեկնաբանություններն ու իմպրովիզացիաները նրան մեծ ճանաչում են բերում, սակայն նրա ամենակարևոր ներդրումը եղել է որպես կոմպոզիտոր։
Բագերի ստեղծագործությունները նրան Լուիջի Բոկերինիի և Գաէտանո Բրունետիի հետ նրան դարձնում են դասական դարաշրջանի Իսպանիայի հիմնական սիմֆոնիստը։
Նրա սիմֆոնիաների մեծ մասը գրված է իտալացի և գերմանացի վարպետների, այդ թվում` Ժոզեֆ Հեյդենի և Փլեյելի ակնհայտ ազդեցության տակ։
Նրա աշակերտներից մի քանիսը դարձել են հայտնի երաժիշտներ։ Նրանցից են Մեթյու Ֆերերը, որը փոխարինել է Բագերին տաճարի երգեհոնահարի պաշտոնում, Ռամոն Կարնիցերը (1806-1888) և, հավանաբար, Բերնաթ Բերտրանան։
Բագերը մահացել է 1808 թվականին, այն օրը, երբ ֆրանսիական զորքերը գրավել են Բարսելոնայի ամրոցը։
Բագերն ստեղծել է 19 սիմֆոնիա, 10 օրատորիա, սոնատներ դաշնամուրի, շեփորի համար և հոգևոր երաժշտություն։
ՄատենագրությունԽմբագրել
- Carles Baguer; Josep Maria Vilar, rev. i ed. La música orquestral de Carles Baguer: 1768—1808 [música impresa] Barcelona: Tritó, 1996—2005
- I: Simfonies 1 a 3
- II: Simfonies 5, 6 i 12
- III: Simfonies 13 a 15
- IV: Simfonies 16, 18 i 19
- V: Concert per a dos fagots i orquestra en Fa major (reducció)
- VI: Simfonies 7 a 11
- VIII: Obertures
- Carles Baguer; Maria A. Ester Sala, ed. Carlos Baguer: Siete sonatas Madrid: UME, 1976
- Ramón Sobrino La música orquestral de Carles Baguer 1768—1808 publicado en Revista Española de Musicología 21 (1998), 2
- Josep Maria Vilar Carles Baguer, organista de la Seu de Barcelona; El Classicisme musical a Catalunya Barcelona: Graó, 1995
- Josep Maria Vilar i Torrens Les simfonies de Carles Baguer. Fonts, context i estil Tesi doctoral de l’UAB (1994), publicada como microfichas: Bellaterra: UAB, 1995
- María A. Ester Sala Algunos datos biográficos de Carlos Baguer (1768—1808), organista de la catedral de Barcelona publicado en Revista de Musicología VI (1983) 1 i 2
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Երաժշտություն (ֆր.)
- ↑ ARXIUS MUSICALS A CATALUNYA
- ↑ Багер Карлос