Կառլիս Լոբե
Կառլիս Լոբե (լատիշ․՝ Kārlis Lobe, մարտի 26, 1895, Յաունպիենբելգի շրջան, Յաունպիեբալգայի շրջան, Լատվիա - հուլիսի 9, 1985, Ստոկհոլմ, Շվեդիա), լատվիացի ռազմական գործիչ, Լատվիայի կամավորական լեգեոնի շտանդարտենֆյուրեր, ռուսական և լատվիական բանակների սպա։
Կառլիս Լոբե | |
---|---|
Kārlis Lobe | |
մարտի 26, 1895 - հուլիսի 9, 1985 (90 տարեկան) | |
Ծննդավայր | Յաունպիենբելգի շրջան, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն Լատվիա Երրորդ Ռայխ Շվեդիա |
Կոչում | գնդապետ |
Հրամանատարն էր | Իմանտական զորագունդ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Պարգևներ |
Երիտասարդ տարիներին Կառլիսը կռվել է ընդդեմ խորհրդային կարմիր բանակի, իսկ հետո նշանակվել Հեռավոր Արևելքում կռվող «Իմանտա» զորագնդի ռազմահրամանատար։ Այնուհետև ծառայության է անցել Լատվիայի բանակում, որից հետո ղեկավարել է վենտսպիլյան երկրորդ շտաբը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Կառլիսը զբաղեցրել է Լատվիայում գերմանացի նացիստների կողմից ստեղծված տարբեր զինվորական կազմավորումների բարձր պաշտոններ։ Մինչև 1941 թվականի օգոստոսի 29-ը գլխավորել է Վենտսպիլի պաշտպանական ուժերը, ապա նաև 280-րդ ոստիկանական գումարտակը։
Ավելի ուշ նշանակվել է 43-րդ նռնակաձգային գնդի հրամանատար։ Շատ աղբյուրներ պնդում են, որ Կառլիս Լոբեն մասնակցել է Լատվիայում հրեաների նկատմամբ իրականացվող պատժիչ գործողություններին և զանգվածային սպանություններին։ Սակայն այս փաստը լիովին ապացուցված չէ։
Եղել է Շվեդիայում հիմնադրված «Դաուգավի ճուռակ» լատիշական ազգայնամոլական շարժման հիմնադիրը։